Աշխարհի ամենահին ռեստորանը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Աշխարհի ամենահին ռեստորանը` «Սուրբ Պետրոս Տաճարի մառանը», գտնվում է Ավստրիայի Զալցբուրգում, գրում է Past.am-ը` հղում անելով internationalliving.com-ին:
Այն, որ այս ռեստորանը իսկապես հանդիսանում է աշխարհի ամենահին ռեստորանը, ապացուցում են փաստաթղթերը, որտեղ նշված է 803 թվականը: Դրանցում ասվում է, որ բոլոր ցանկացողների համար վանքին կից բացվել է պանդոկ: Ենթադրվում է, որ այդ ժամանակից ի վեր ռեստորանի դռները միշտ բաց են, և այն երբևէ չի դադարել գործել:
Ռեստորանի այցելուները եղել են նշանավոր դեմքեր, բայց ամենապատվավորներից մեկը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն է, ով հաճախ է ճաշել այս ռեստորանում ընտանիքի հետ: Հենց Սուրբ Պետրոս Տաճարի եկեղեցում է 1789 թվականին առաջին անգամ հնչել Մոցարտի ստեղծագործությունները «Դո Մինորում»:
Այսօր աշխարհի ամենահին ռեստորան են գալիս զբոսաշրջիկները ամբողջ աշխարհից, որպեսզի մասնակցեն մեծանուն կոմպոզիտորի պատվին տրվող ճաշերին. Մոցարտի երաժշտության կենդանի համերգի ներքո համտեսում են ուտեստներ, որոնք պատրաստված են ամենահայտնի խոհարարների կողմից 17−18 դարերի բաղադրատոմսով:
X




















































