Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից
ԼԱՅՖԴերասանուհի Անջելինա Ջոլին վերջերս սկսել է ընդլայնել իր հնարավորությունների շրջանակները: Նա ոչ միայն դերասանուհի է, այլեւ ռեժիսոր եւ սցենարի հեղինակ: Հիմա ըստ երեւույթին, նա որոշել է նաեւ քաղաքական գործիչ դառնալ, հայտնում է «UsWeekly» պարբերականը:
Անջելինա Ջոլին ուզում է փորձել իր ուժերը քաղաքականության մեջ: Նա արդեն քաղաքական խորհրդական է վարձել ՝ բրիտանական լորդերի պալատի անդամ Արմանիկ Հելվիկին: Պարբերականը ենթադրում է, որ քաղաքական գործչի իր կարիերան Ջոլին կսկսի հենց Բրիտանիայում:
Նաեւ հայտնում են, որ Անջելինա Ջոլին պատրաստ է աշխատել ամբողջ աշխատանքային օրով: Հենց դա էլ ըստ լրագրողների, կարող է խանգարել կինոյում նրա աշխատանքին:
Նշենք, որ մինչեւ հիմա Անջելինա Ջոլին հոյակապ համատեղում էր կարիերան ու երեխաների դաստիարակությունը սոցիալական գործունեության հետ՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:



