Անահիտ Բախշյանը Երևանի մի շարք փողոցներ Արցախում զոհված զինծառայողների անունով անվանակոչելու առաջարկ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից մայիսի 10-ին նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` կոչ անելով Երևանի մի շարք փողոցներ անվնակոչել ԼՂ-ում ռազմական գործողություների ժամանակ զոհված հայ հերոսների անուններով: Այս մասին տեղեկացանք «Բարև Երևան» խմբակցությունից:
Նամակում մասնավորապես ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:
Նման բանավոր առաջարկ ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»:
Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաև Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից և առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության:



