Երանոս գյուղում կառուցվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայող Նորիկ Սարգսյանին նվիրված հուշաղբյուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կառուցվել է ապրիլյան հերոսամարտերում իր անունը փառքով պսակած զինծառայող Նորիկ Սարգսյանին նվիրված հուշաղբյուրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսիսյանը, հուշաղբյուրը կառուցվել է Նախրագնայի թաղամասում, հերոսի հայրական տան հարեւանությամբ:
«Հուշաղբյուրի կառուցմանն օժանդակել են երանոսցիները՝ արձագանքելով մեր նախաձեռնությանը: Նորիկի նման հերոսների անունը չպետք է կորչի: Այն, ինչ հիմա անում ենք, արդեն անում ենք գալիք սերունդների համար, ովքեր պետք է իմանան, թե ովքեր էին Նորիկն ու իր մարտական ընկերները, որ կարողացան կենաց-մահու կռվով հայրենիք փրկել ու հաղթել թշնամուն: Ամբողջ գյուղով խոնարհվում ենք մեր հերոսի հիշատակի առաջ, եւ մեր արածն ընդամենը երախտիքի փոքր տուրք է»-նշեց Ապետնակ Մովսիսյանը:
Խոսրով Խլղաթյան



