Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկի, Սոնայի, Սևակի, Նարինեի և «‪The Beautified Project»-ի էմոցիոնալ ու հայրենասիրական համերգը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում Հաղթանակի եռատոնի կապակցությամբ երեկ կայացավ Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Սևակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի և «‪The Beautified Project»-ի բարեգործական համերգը, որի ժամանակ հնչեցին թեմատիկ երգեր։ Համերգի հասույթը տրամադրվեց ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Ռուբեն Առաքելյանին։ Պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը Blognews-ին հայտնեց, որ պարտադիր ծախսերը չհաշված գոյացել է 600 հազար դրամ, որն էլ տրամադրվել է Ռուբենի մայրիկին՝ տկն Անահիտին։ Նրանք գումարը տկն Անահիտին տվեցին հանդիսատեսի ներկայությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է քննարկվում, որ բարեգործությունների համար հավաքված գումարը յուրացում է։

Տկն Անահիտն իր շնորհակալությունը հայտնեց օգնության համար, մինչդեռ շնորհակալություն պետք է հայտնի հասարակությունը։ Այդ շնորհակալությունը հանդիսատեսի շարքերում նստած յուրաքանչյուր աչքերում էր։ Ի դեպ, տոմսերն այնքան էին վաճառվել, որ հանդիսատեսից ոմանք կանգնած էին հետևում համերգին։

Հայկը, Սոնան, Սևակը, Նարինեն և «‪The Beautified Project»-ի տղաները ներկայացրին հայրենասիրական ոգով երգեր։ Սևակ Ամրոյանը, խոսելով «Ախպերս ու ես» երգի մասին, որն այս օրերին առաջնորդող երգերից մեկն է դարձել, նշեց, որ երգը ծնվել է սահմանին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ. «Հեղինակը՝ Աշոտ Բեգոյանը, հենց շարժման մասնակից է եղել։ Ինձ համար անսպասելի էր, որ երգն այսպիսի մեծ տարածում գտավ։ Չէի ցանկանա նմանատիպ իրավիճակում երգն այսպիսի տարածում գտներ, բայց մի կողմից էլ ճաշակ է փոխվում։ Այսպիսի համերգները ոգեշնչում են հասարակությանը։ Շատ անմիջական համերգ է։ Մենք ընկերներով հավաքվել ենք, որ ժողովրդին հուզենք, ուրախացնենք, ոգեշնչենք»։

Հայկ Պետրոսյանն էլ նշեց, որ ապրիլի 1-ի գիշերը քնեցինք այլ, ապրիլի 2-ին արթնացանք ուրիշ երկրում. «Հայաստանում իրականություն փոխվեց, մենք հասկացանք, թե ինչպիսի հերոսություն էր պետք Արցախյան պատերազմը հաղթելու, Շուշին ազատագրելու համար։ Մեր տղաներն ապացուցեցին, որ այսօր էլ հերոսներ ունենք։ Այսօր հավաքվել ենք մեր հերոս եղբոր համար, որպեսզի օգնության ձեռք մեկնենք նրան»։

«‪The Beautified Project»-ի վոկալիստ Անդրե Սիմոնյանը նշեց, որ իրենք կատարել են իրենց հայերեն երգերը։ Անդրեն և Նարեինե Դովլաթյանը հանդես եկան նաև զուգերգով։ Նրանք միասին կատերեցին «Արի իմ սոխակ» երգը. «Նարինեն փորձի ժամանակ ասաց՝ բասերը պահիր, շատ հետաքրքիր ստացվեց, որոշեցինք  միասին երգել»։ Նարինեն էլ նշեց, որ թեև 1 օրվա ընթացքում են որոշել միասին կատարել այս ստեղծագործությունը. «Անդրեն պրոֆեսիոնալ է, դրա համար էլ բարդ չէր 1 օրվա ընթացքում պատրաստվել։ Միշտ ցանկացել եմ երգել «Արի իմ սոխակը»։ Ուրախ եմ, որ վերջապես կատարեցի, հավանաբար, նաև՝ կձայնագրեմ»։

«‪The Beautified Project»-ից Առլեն Շահվերդյանն էլ նշեց, որ հայտկապես այս ժամանակահատվածում շատ կարևոր են նմանատիպ ոգով բարեգործական համերգները։ «Մեր զինվորները պետք է տեսնեն, որ թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես աջակցում ենք իրենց որքանով որ կարող ենք։ Այս համերգները շարունակական են լինելու»,- ասաց Առլեն Շահվերդյանը։

Համերգի վերջում բոլոր մասնակիցները միասին կատարեցի Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր»-ը, հանդիսատեսն այս երգը լսեց հոտնկայս։

                                 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Դիտվել է 49 անգամ

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո