Չինաստանում մոլեգնող ջրհեղեղը մարդկային կյանքեր է խլել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն ինը մարդ է զոհվել ջրհեղեղի հետեւանքով, որն առաջացել է Չինաստանի հարավային արեւելյան եւ կենտրոնական շրջաններում տեղացած հորդառատ անձրեւներից, եւս երեքն անհայտ կորած են համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Տեղատարափ անձրեւները պատուհասել են Ֆուցզյան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի նահանգները, Գուանսի- Չուանսիի ինքնավար շրջանը եւ Չունսին մունիցիպալ օկրուգը: Դա հանգեցրել է հեղեղումների, սողանքների եւ սելավների, իսկ մի ամբողջ շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Միայն Ցզյանսիում, որտեղ ավերվել է շուրջ 500 տուն, տնտեսական վնասը, ըստ մասնագետների գնահատումների, կազմել է 740 մլն յուան (114 մլն դոլար): Գուանսի-Չուանսիի ինքնավար շրջանում տուժել են շուրջ հազար բնակելի շինություններ:



