Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են ձերբակալել «Արևելյան խոհանոց»-ի սեփականատեր, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանին.«Իրավունք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եզդիները՝ մի քանի գյուղերի բնակիչներ, մեծով ու փոքրով օրերս բողոքի ակցիա Էին կազմակերպել կառավարության շենքի առաջ, որտեղից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն։ Պահանջը հետևյալն Էր՝ շուտափույթ ազատ արձակել եզդի համայնքի ներկայացուցիչ, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանին, որին ձերբակալել են մոտ մեկ ամիս առաջ՝ շորթման կասկածանքով։

Ջնդի Ամարյանի աներձագը՝ ՋԱՄԱԼ ԱՎԴԱԼՅԱՆԸ համաձայնեց խոսել մանրամասներից.

- Ջնդիին փակելը ուղղակի զակազ է, հակառակ դեպքում ինքն էսօր կալանավորված չէր լինի։ Աբսուրդի է հասնում Ջնդիին մեղադրելը ինչ-որ շորթման մեջ։ Քննչական մարմիններն էլ ոչինչ չեն ուզում անել։ Դա է ապացուցում, որ թվով տասնչորս վկաներ կան, որոնք կենդանի են և տեսել են, որ մարտի 26-ին Ջնդին ընդամենը երկու ժամով է եղել «Արևելյան խոհանոցում», և իր օֆիսից դուրս չի եկել։ Մարտի 31-ին նրան բռնում, տանում են վեցերորդ վարչություն ու ասում, որ իրեն կասկածում են շորթման մեջ։ Սակայն հաջորդ օրը Ջնդիի դեմ ցուցմունք գրողի հայրը գալիս է ռեստորան և ներողություն խնդրում մեր ներկայությամբ բառացի ասելով. «Ջնդի ջան, կներես, տղուս ուղղակի ստիպեցին, ասեցին, եթե «Արևելյան խոհանոցում» է եղել խոսակցությունը, ուրեմն Ջնդին ներկա է եղել, իր անունն էլ գրի»։ Ջնդին էլ իր դեմ գրողի հոր հեռախոսով զանգեց էդ տղուն, խոսեց, ասեց. «Չե՞ս ամաչում, խի ես ընտենց բան գրել»։ Նա չգիտեմ՝ ինչ ասեց, դրանից հետո Ջնդին ասեց. «Լավ, ջահել տղա ես, մի վախեցի, դու քո փաստաբանով գնա, ինչ կա, ճիշտը ասա»։ Դրանից հետո հերն ու ընկերը հազար անգամ ներողություն խնդրելով՝ գնացին, ասելով, որ տղան ճիշտը կգրի ու կփակվի էս թյուրիմացությունը։ Սակայն նույն օրը երեկոյան Ջնդիին կանչեցին քննչական։ Գնաց՝ մտածելով, որ հեռախոսներն են ուզում վերադարձնել։ Այնինչ՝ նրան ձերբակալեցին։ Ու ըտենց անհիմն Ջնդիին բռնեցին, իսկ վկաներին մի ամիս եղավ, չեն ուզում լսել։ Մեզ համար պարզ է, որ սա սարքած գործ է, բայց թե որտեղի՞ց է գալիս, ո՞վ ու ի՞նչ զակազ է, դեռ պարզել չենք կարողանում, չնայած կարծում եմ Ջնդին արդեն հասկացած կլինի։

-Ո՞վ է նրա դեմ ցուցմունք գրողը, և ի՞նչ հարաբերությունների մեջ էր Ամարյանը նրա հետ։

- Ով է, չեմ կարող ասել։ Բայց մի բան հաստատ է Ջնդին վաբշե իրեն չի ճանաչել, երբևէ չեն շփվել ոչ հեռախոսով, ո՛չ՛ առերես։ Ինքն էլ իր ցուցմունքի մեջ գրել է, որ իրեն ռեստորան կանչել է էսինչ մարդը, որ Ջնդին իրեն բան չի ասել, ուղղակի երկու անգամ իբր մտել է կուպե, դուրս եկել ու սաստող ձայնով ասել՝ ինչ ուզում են, արա։ Բայց, նորից եմ կրկնում, կան բազմաթիվ վկաներ, որոնք կարող են վկայել, որ Ջնդին էդ ընթացքում այդտեղ չի եղել, կան տեսագրություններ, երեք հոգի օրգանի աշխատող ունենք, որոնք Ջնդիի ախրանայում են աշխատում։ Եթե Ջնդին իջներ, իր ախրանան անհնար է իր կողքը լիներ, բայց իրենց էլ չեն լսում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան