Ստեփան Դեմիրճյանը դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր–Պետրոսյանից.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Երեկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի։ Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել է նաև Ստեփան Դեմիրճյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր– Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապված։ Դեմիրճյանը, որն այս տարիներին բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը ՀԱԿ գաղափարներին և անձամբ Տեր-Պետրոսյանին, այդ հանդիպման մասին տեղեկացել է բավականին ուշ՝ հանդիպումից հետո։ Ինքը՝ ՀԺԿ նախագահը, այս տարիներին բազմիցս խուսափել է նման հանդիպումներից և դեմ է իշխանությունների հետ շփումներին։ Թե ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանը շահել նրա սիրտը, հայտնի չէ, բայց երեկ Հաղթանակի այգում նրանք ջերմորեն շփվում էին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



