Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապան-Քաջարան ավտոճանապարհին այսօր՝ մայիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «BMW 316i» (վարորդ` 1971թ. ծնված Գ. Պ.) եւ «Ford Transit» (վարորդ` 1986թ. ծնված Հ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Պ.-ին եւ տեղափոխել Կապանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կապանի հիվանդանոց են տեղափոխվել նաեւ «Ford Tranzit»-ի ուղեւորները՝ 2000թ. ծնված Գ.Ա.-ն եւ 1972թ. ծնված Ն.Ս.-ն: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո տուժածները դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «BMW 316i»-ի գազի բալոնի փականը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ



