Յուվենտուսը չափազանց երկար էր տոնում չեմպիոնությունը. Ալեգրի
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 37-րդ տորում «Վերոնայից» կրած պարտության մասին (1:2):
«Տապալեցինք «Վերոնայի» դեմ խաղը եւ դրանից ճիշտ հետեւություններ պետք է անենք: Չափազանց երկար ենք տոնել չեմպիոնությունը: Բավական է ուրախանալ: Պետք է լիովին մտնենք խաղի մեջ, հակառակ դեպքում Իտալիայի Գավաթի եզրափակչին վատ մարզավիճակով կմոտենանք: Այս պարտությունը լավ դաս էր «Միլանի» դեմ հանդիպումից առաջ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 21-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



