Ջասթին Թիմբերլեյքը ելույթ կունենա Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչում
ՖՈՏՈԻնչպիսի՜ նորություն...
Եվրատեսիլ մրցույթը դիտելու եվս մեկ պատճառ ավելացավ։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երգիչ, 9 Գրեմմիի արժանացած Ջասթին Թիմբերլեյքը։ Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ բեմ կբարձրանա համաշխարհային մեծության աստղ, որը չի մասնակցում մրցապայքարին։
Հայտնի է նաեւ, թե իր երգացանկից որ հիթն է ներկայացնելու Ջասթինը շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմից։ Երիտասարդ արտիստը կատարելու է «Can’t Stop the Feeling» երգը, որը թողարկվել է ընդամենը 3 օր առաջ։
«Սա ֆանտաստիկ հնարավորություն է, եւ մենք շատ ուրախ ենք, որ Ջասթին Թիմբերլեյքն իր բենդի հետ ներկայացնելու է իր նոր երգը»,- նշել է Եվրատեսիլ 2016-ի շոուի պրոդյուսեր Սվեն Ստոյանովիչը։
«Մենք հպարտ ենք մրցույթում տեսնել աշխարհահռչակ արտիստներից մեկին։ Սա մեծ պատիվ եւ ոգեշնչում է բոլորիս համար»,- ավելացրել է Եվրատեսիլ 2016-ի մրցույթի գործադիր տնօրենը։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ էր Թիմբերլեյքը զբաղվում էր միայն կինոյով ու երիտասարդ տաղանդների պրոդյուսերությամբ։ Բայց մայիսի սկզբին երգիչը հայտարարեց կարիերան վերսկսելու մասին, թողարկեց նոր տեսահոլովակ եւ փաստորեն, պատրաստվում է ելույթ ունենալ Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչում։
Պատրաստեց՝ NEWS.am STYLE




















































