ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) եւ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12-ը կլինեն Հայաստանում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով սահմանադրական փոփոխությունների, ընտրական համակարգի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մշտադիտարկմանը:
Երեւանում նրանք կհանդիպեն նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաեւ էթիկայի հանձնաժողովի ղեկավարի հետ, ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Հանդիպումներ կլինեն նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



