Եղանակը կտաքանա 3-5 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում մայիսի 10-ին, մայիսի 13-14-ն՝ առանձին շրջաններում, առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, մայիսի 11-12-ը՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 11-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,Երևանում մայիսի 10-ին, մայիսի 13-14-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 11-12-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-17մ/վ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



