Ուսուցչուհին շփոթում էր մեզ, բայց մեկս մյուսի փոխարեն դաս չի պատասխանել. երկվորյակ եղբայրներ (ֆոտոռեպորտաժ)
ՖՈՏՈ
NEWS.am STYLE-ը ներկայացնում է արտաքնապես նման հայ երիտասարդների, որոնց տարբերելն այնքան էլ հեշտ չէ։ Այս անգամ մեր հերոսներն են 21-ամյա Վահան եւ Վարդան Եղիազարյանները։ Երկվորյակ եղբայրները սովորում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Բացի միասին սովորելուց, նրանք ժամանակին եղել են «Արայի դանս-շոու»-ի սաներ։ Սիրում են պարել բրեյք դանս ոճում։ Չնայած նրան, որ ամենուրեք միասին են, աշխատանքի բերումով տարբեր ժամանցային վայրերում են աշխատում. Վահանը որպես բարմեն, իսկ Վարդանը՝ դիջեյ։
«Մեր մեջ ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները։ Սիրում են դիտել նույն ֆիլմերը, կարդալ նույն գրքերը։ Ունենք նույն ճաշակը եւ հագնվում ենք միանման։ Բայց բնավորությամբ Վահանը ավելի հանգիստ է, քան ես»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Վարդանը։
Ինչպես եղբայրները նշեցին, իրենց շատերն են շփոթում, բայց մոտ մարդիկ հեշտությամբ տարբերակում են․ «Դպրոցում մեր ուսուցչուհին շփոթում էր մեզ, բայց երբեք մեկս մյուսի փոխարեն դաս չի պատասխանել։ Միայն մոտ ընկերներն են, որ տարբերակում են մեզ»։
Մելինե Տոնոյան




















































