Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր բոլոր հաղթանակները հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ համախմբվածության հաղթանակն են. Բակո Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  Բակո Սահակյանն ուղերձու մ նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ. տոն, որն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի հաղթանակները՝ դառնալով հերոսության ու սխրանքի, անձնվիրության ու հայրենասիրության խորհրդանիշ, տոն, որը փառավորելով մեր անցյալը, լուսավորում է ապագան, ուղենիշ հանդիսանում սերունդների համար, սովորեցնում, թե ինչպես պետք է ապրել ու արարել, սիրել հայրենիքը եւ պաշտպանել այն։

Այս տոնական օրը մենք մեծարում եւ գլուխ ենք խոնարհում մեր հերոս պապերի ու հայրերի առջեւ, ովքեր Խորհրդային միության մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում։

Գլուխ ենք խոնարհում Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտած քաջ հայորդիների առջեւ, ովքեր պաշտպանեցին սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի իրավունքը։

Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք մեծագույն մի հաղթանակ եւս. դա մեր երիտասարդ սերունդն է, մեր նորօրյա հերոսները, ովքեր պատվով են շարունակում իրենց նախնիների ավանդույթները` մարտի դաշտում հյուսելով նոր առասպելներ ու լեգենդներ: Պաշտպանության  բանակի մեր անձնուրաց զինվորներն ամուր են կանգնած իրենց դիրքերում եւ անառիկ են պահում Արցախի Հանրապետության սահմանները:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեր բոլոր այս հաղթանակները միասնության, վտանգի մեջ հայտնված հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ համախմբվածության հաղթանակն են։ Վստահ եմ, որ այս ոգին միշտ կուղեկցի մեր ժողովրդին, եւ մենք կտոնենք դեռ շատ հաղթանակներ: Դա է մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելու լավագույն միջոցը: Դա է հարատեւելու միակ ճիշտ ուղին: Դա է մեր միակ ճանապարհը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս փառապանծ Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն եւ նորանոր հաջողություններ մեր երկրին ու ժողովրդին»:

 

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան