Երեւանում մեկնարկել են Մայիսի 9-ին նվիրված միջոցառումները. ներկա է ՀՀ նախագահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանի Հաղթանակի զբոսայգում մեկնարկել են Մեծ հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումները:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ անհայտ զինվորի շիրմին վաղ առավոտից այցելել են ու ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնատար անձինք, պատգամավորներ:
Նախագահը եւ Հաղթանակի զբոսայգի այցելած պաշտոնյաները այս պահին մասնակցում են այս օրն ամեն տարի ավանդաբար մատուցվող զինվորական ճաշկերույթին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



