Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսներին. Ֆիլիպ Կիրկորովը՝ Իվետա Մուկուչյանի մասին
ՎԻԴԵՈՄայիսի 8-ին կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ հատուկ մրցույթի համար նախատեսված Euroclub-ում: NEWS.am STYLE-ի թղթակիցը Ստոկհոլմից բացառիկ հարցազրույց ներկայացրեց Հայաստանի պատվիրակ գեղեցկուհի Իվետա Մուկուչյանի հետ, որն ուղղակի փայլեց իր սպիտակ շքեղ զգեստով։
Կարմիր գորգով անցնելիս Իվետան հանդիպել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովին, որը մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի պրոդյուսերն է։ Կիրկորովը «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ գովաբանել է Իվետային՝ նշելով.
«Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսներին։ Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է»,- նշել է Ֆիլիպը։
Իվետան շնորհակալություն է հայտնել Ֆիլիպին նման ջերմ խոսքերի համար։
Տեսանյութն այստեղ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



