Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Ինտերվալային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և նույնիսկ չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացություն են արել կանադացի գիտնականները, որոնց հետազոտության մասին հրապարակվել է Discovery կայքում:
Գիտնականները Մաքմասթերի համալսարանի պրոֆեսոր Մարտին Գիբալի գլխավորությամբ պարզել են, որ վազքի 1 րոպեն չափավոր տեմպով 50-րոպեանոց մարզմանը հավասար կարող է նպաստել մարդու օրգանիզմի ամրապնդմանն ու առողջացմանը:
Հետազոտությանը մասնակցել են 25 երիտասարդ տղամարդիկ, որոք նախկինում սպորտով չեն զբաղվել: Նրանք բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբի տղամարդիկ հեծանվային մարզասարքով մարզվել են 12 շաբաթ, օրական 3 անգամ, երկրորդ խմբի տղամարդիկ տոկունության ֆիզիկական վարժություններ են արել, երրրորդ խմբի անդամները ոչինչ չեն արել:
12-շաբաթական մարզումային ծրագրից հետո առաջին երկու խմբերի VO2 թեստի (չափում է վարժությունների 30 վայրկայնում օրգանիզմի օգտագործած թթվածնի քանակը) ցուցանիշերը բարելավվել են 19%-ով: Գիտնականները նշել են նաև մկանների աշխատունակության բարձրացումը:



