Չինաստանում Յանզցիի հատակից բարձրացրել են խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանում փրկարարներին հաջողվել է Յանզցի գետի հատակից բարձրացնել խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը, որի վրա եղել է ավելի քան 400 ուղեւոր: Այդ մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը:
Ողբերգությունը տեղի Է ունեցել հունիսի 1-ին: Նավը Նանկինից ուղեւորվում Էր Չունցին: Նավի վրա եղել Է 458 մարդ, ներառյալ 406 ուղեւոր, անձնակազմի 47 անդամ եւ տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը եւ գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել Է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:
Վերջին տվյալներով՝ հաջողվել է փրկել 14 մարդու: Նավի խորտակման հաստատված զոհերի թիվը հասել է 82-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



