Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ արիական միաբանությունը համարում է, որ մայիսյան տոները հայրենատիրության ակունքներին են տանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ  արիական միաբանությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է:Հայտարարությունում նշված է.

«Հայ  արիական միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտ ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ...

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում ու նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

- Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, միացյալ հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

- Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր մեր սերնդի ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը՝ մեր կորսված հայրենիքից խոսելու:

- Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

Հպարտ ենք, որ 2016-ի ապրիլը մինչմայիսյան հաղթանակներ գրանցեց, որ քառօրյա պատերազմ կոչվեց, որի ժամանակ աննախադեպ սխրանքներ գործեցին 18-20-ամյա հայորդիները, որ դեռ ոսկե տառերով կգրվեն համաշխարհային ռազմական պատմության մեջ… իսկ մենք ապրիլյան այդ օրերը կհիշատակենք որպես հերոսական նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի...

Հայ արիները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը Եռաբլուրում  նշեցին քրմական հաղթության ծեսով, այդ թվում՝ շնորհավորեցին երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը ու փառաբանումներ հղեցին.

- Փա՛ռք մեր բոլոր նահատակ նախնիներին, Ավարայրից մինչ Սարդարապատի հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի քաջարի հայորդիներին, որ որպես նվիրյալ մահապարտներ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տվեցին՝ ազգին պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

- Փա՛ռք քաջ հայ զինվորականներին, մեր հայրերին ու պապերին, որ առաջադեմ մարդկության հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք հակամարդ, նաեւ հակահայ ուժերի դեմ կռվեցին արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, ազգին փրկելով նոր թուրքական սպանդից:  Իսկ 2-րդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի դաշնակից Թուրքիան հարմար պահի էր սպասում Հայաստանի վրա հարձակվելու եւ ամբողջ Կովկասին տիրելու համար…

- Փա՛ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, բոլոր մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Փա՛ռք Հայքին ու Հային, որ ինչպես մեծն Նժդեհը կասեր, հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ…»։

Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters