Զիդանը Վալենսիայի դեմ խաղի մասին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կազմում խնդիրներ ունեցող ֆուտբոլիստների մասին:
«Բենզեման մեզ հետ է, նա պատրաստ է «Վալենսիայի» դեմ խաղին: Դեռ հարց է, թե նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից: Դա կախված կլինի իր ինքնազգացողությունից:
Ռոնալդուն փայլուն մարզավիճակում է: Նա պատրաստվելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ մասնակցելով Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի խաղերին մասնակցելով:
Նավասի, Կարվախալի եւ Բեյլի դեպքում մեզ միայն համբերություն է հարկավոր: «Վալենսիայի» դեմ հանդիպումը նրանք բաց կթողնեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



