Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցիկ ծերանալու 10 դաս. 50-ին մոտ ֆրանսուհիների գաղտնիքները

ԼԱՅՖ

Ժողովուրդն ասում է. «Գեղեցկությունը երիտասարդության ժամանակ բնության ձեռքի գործն է: Իսկ գեղեցկությունը ծերության ժամանակ` հենց կնոջ ձեռքի գործն է»:

Հենց այս պահին, երբ ծերությունը դեռևս միայն Ձեր ապագան է, Դուք կարող եք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի օր մտնեք այդ վիճակի մեջ` հպարտորեն բարձր պահած գլխով:

Ամերիկուհի լրագրող Ռեբեկա Պլանտիերը գրել է «Գեղեցիկ ծերանալու դասեր. ֆրանսիացի կանանց գաղտնիքը» գիրքը, որտեղ հակադրում է ֆրանսիական հասարակությանը` ամերիկյանին: «Ամերիկուհիները 40 տարեկանից հետո ձեռք են թափ տալիս իրենք իրենց վրա և «թաքնվում են» ստվերում,- գրում է Ռեբեկան,- և դրանով նրանք զարմանալիորեն տարբերվում են ֆրանսուհիներից, որոնք շարունակում են լիարժեք ապրել և 50, և 60 և 70 տարեկանում:

«Երբ ես նոր էի տեղափոխվել բնակվելու Ֆրանսիայում, ինձ ապշեցրեց փողոցում, սրճարանում, ցուցահանդեսում, թանկ խանութում հանդիպող 50-ին մոտ գեղեցիկ և էլեգանտ կանանց քանակը: Այս կանայք հանգիստ կրում են ծնկից բարձր կիսաշրջազգեստ, նրակք հոյակապ տեսք ունեն, եթե նույնիսկ կալիֆոռնիական ստանդարտներով նրանց մակիաժն իդեալական չէ, նրանք չեն վախենում ծերանալուց և հարմարավետ են զգում իրենց տարիքում»:

Զբաղվելով այս ֆենոմենի ուսումնասիրությամբ, ամերիկուհին հանգեց այն եզրակացության, որ «վեհանձն ծերացումը» հանդիսանում է ֆրանսիացիներին հատուկ, կյանքին և իրենց միանգամայն այլ ձևով վերաբերվելու հետևանք:

Savoir vivre – «գեղեցիկ» ապրելու ընդունակությունը» ոչ մի ընդհանուր բան չունի փողի և ստատուսի հետ, դա կյանքը հաճույքներով լցնելու ընդունակությունն է, ինչն էլ, վերջին հաշվով, երկարացնում է «կնոջ» դարը:

Ակտիվ կենսակերպը մնում է ակտիվ` մինչև զառամյալ տարիք

«Ֆրանսիայում ակտիվ հանգիստը ազգային մշակույթի մի մասն է, և ընդունված չէ տարիքի հետ դրանից հրաժարվել: Ֆրանսիացիները գնում են արշավի, պաշտում են թիավարությունը, խաղում են թենիս, վազում են զբոսայգիներում, դահուկ են քշում, և այլն: Սա հենց կենսակերպ է, այլ ոչ թե՝ սպորտով զբաղվել: Ընդ որում, ֆրանսուհիներն իրենց չեն ծանրաբեռնում լուրջ սպորտով` ի տարբերություն ամերիկուհիների: Յուրաքանչյուր բռնություն ինքն իր վրա վնասակար է ինքնազգացողության համար» ,- նշում է Ռեբեկան: 2_640x420

Հումորի զգացումը` որպես հզոր հակաօքսիդանտ

Հայտնի ֆրանսիական սարկազմն օգնում է ֆրանսուհիներին չընդունել տարիքը և ծերությունը՝ որպես ողբերգություն:

Կերակուրը` ինչպես կրոն

«Բոլորին հայտնի է, որ ֆրանսիացիները տարված են կերակուրով, բայց, ի տարբերություն ամերիկուհիների, նրանց մոտ այդ տարվածությունը վերածվում է գեղեցիկ և նրբաճաշակ արարողության, այլ ոչ թե՝ շատ ուտելու: Ֆրանսուհիներն ընդհանրապես շատ քիչ են ուտում»,- նախանձով գրում է Ռեբեկան: Իսկ տարիքի հետ, երբ ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, ֆրանսուհիները հաճախ սնվում են ռեստորանում և սրճարանում` հաճույք ստանալով փոքրիկ չափաբաժիններից, գինուց և լավ ընկերակցությունից: Դրա համար էլ, 20 և 40 տարեկան ֆրանսուհիների միջև չկա ծայրահեղ տարբերություն, ինչպես ամերիկուհիների:

Տարիքի հետ ֆրանսուհիներն իրենց ավելի շատ բան են թույլ տալիս

«Այնպիսի զգացողություն է, որ առողջ էգոիզմը ֆրանսուհիները ստանում են մոր կաթի հետ: Տարիքի հետ, երբ երեխաները մեծանում են և ավելի քիչ ուշադրություն են պահանջում, ֆրանսուհիները հանգիստ սկսում են զբաղվել իրենցով: Ավելի շատ փող են ծախսում իրենց հաճույքների վրա, գնում են ավելի թանկ զգեստներ: 40 տարեկան ֆրանսուհին ճիշտ կհամարի իր համար թանկ կոշիկներ ձեռք բերելը, այլ ոչ թե անչափահաս որդուն ինչ-որ բան գնելը: Եվ դա կլինի ամենաճիշտ որոշումը. «Ինչ-որ բան ես ուզում, գնա և աշխատիր»,- գրում է Ռեբեկան: 3_640x420

Տարիքի հետ զգեստները պահարանում ավելի քիչ են, բայց դրանք շատ ավելի թանկ են

Եվ շատ ավելի որակյալ: Նույնիսկ միջին եկամուտ ունեցող կանայք գնում են թանկ և հարմարավետ բաներ:

Տարիքը հիվանդություն չէ և բուժում չի պահանջում

Ի տարբերություն ամերիկուհիների, որոնք խանգարված են երիտասարդությունը պահպանելու վրա, ֆրանսուհիները գտնում են, որ որոշակի տարիքում կնճիռների բացակայությունը կանանց մոտ ավելի շուտ հոգեկան պրոբելների առկայության նշան է, այլ ոչ թե՝ նախանձի առիթ:

Տարիքի հետ սոցիալական կյանքը չի ավարտվում, այլ` հակառակը

Ի տարբերություն ամերիկուհիների, որոնք հաճախ գերադասում են հեռուստացույցը և տնային հանգիստը` սոցիալական կյանքից, ֆրանսուհիները, հատկապես՝ մեծ քաղաքներում, դառնում են ավելի ակտիվ:

Յուրաքանչյուր տարիքում կարելի է կրել այն, ինչը քեզ սազում է

Ֆրանսուհիները հանգիստ կրում են ծնկից բարձր կիսաշրջազգեստներ: Ֆրանսիայում չկա «Հագուստն այդ տարիքին սազական չէ» կոնցեպտը: Շատ հաճախ, մայր և դուստր կարող են գնել նույն զգեստը: 4_640x420

Չկա տարիքային սահմանափակում սեքսուալության և սեռական կյանքի համար

Ընդհակառակը, Ֆրանսիայում ընդունված է համարել, որ 40-ից հետո գալիս է 2-րդ երիտասարդությունը: «Դա և լավ է, և վատ է: Լավ է, որովհետև ազդում է կանանց ինքնազգացողության վրա, վատ է, որովհետև այդ տարիքում է ամուսնալուծությունների պիկը»,- գրում է Ռեբեկան:

Տարիքի հետ կարելի է ամեն ինչ, բայց չափավոր

«Գինի, ուշ ճաշկերույթներ և նույնիսկ՝ ծխախոտ»,- Ռեբեկան նկարագրում է իր 52-ամյա ֆրանսուհի ընկերուհուն, ով ծխում է օրական 1 սիգարետ՝ սուրճի հետ, նախաճաշից հետո: Այդ ընկերուհին ծխել է երկար տարիներ, բայց հրաժարվել է դրանից, սակայն գտել է, որ սիգարետից և սուրճից ստացած հաճույքն ավելի օգուտ է, քան լրիվ հրաժարումից ստացած սթրեսը:

Ընդհանուր առմամբ, եզրակացնում է ամերիկուհին, ամենագլխավորը հարգանքն է իր և իր տարիքի նկատմամբ: Իսկ գլխավոր դասը ֆրանսուհիներից, ովքեր գեղեցիկ են ծերանում, «հաճույքով ապրել չծուլանալն է»: Այդ հասկացության մեջ մտնում է ամեն ինչ` սկսած համեղ կերակուրից և սեքսից, մինչև գեղեցիկ իրեր, սիրած հոբբի և ճանապարհորդություն:

«Ես հասուն կին եմ, ես շատ բանի եմ հասել և հաճույք եմ ստանում ինձանից, քաղաքից և այս պահից»,- սա է 50-ամյա ֆրանսուհու մանիֆեստը, ով սրճարանում վայելում է իր մի գավաթ գինին:

 

Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան