Լեգենդար Վալերոնն ավարտում է կարիերան
ՍՊՈՐՏԻսպանական «Լաս Պալմասի»կիսապաշտպան Խուան Կարլոս Վալերոնն այս մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան:
Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ մայիսի 8-ին կայանալիք խաղը վերջինը կլինի 40-ամյա իսպանացու համար, հայտնում է «Լաս Պալմասի» թվիթերյան էջը:
Վալերոնը կարիերան սկսել է «Լաս Պալմասի» ակադեմիայում, սակայն իր տաղանդը բացահայտել է Լա Կորունիայի «Դեպորտիվոյում», որի կազմում խաղացել է 2000-2013-ը:«Դեպորտիվոյում» նա դարձավ իսկական լեգենդ, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1998-2005-ը՝ 46 խաղում խփելով 5 գոլ։ Վալերոնը մեկ անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր, երկու անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



