Եվրատեսիլ 2016. Իվետա Մուկուչյանը՝ «Լավագույն 2-րդ փորձ» քվեարկության առաջատար
ՖՈՏՈ
Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը շարունակում է փոքրիկ հաղթանակներով առաջ շարժվել։ Մրցույթին վերաբերող բազմաթիվ քվեարկություններում մեր պատվիրակը առաջատարի դերում է։ Eurovision’s Next Top Model 2016-ի (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդել) համար պայքարում Իվետան առաջին փուլի հաղթողն է, շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմին նրա անդրանիկ փորձը լավագույնը համարվեց եւ լրատվամիջոցների, եւ բրիտանական Wiwibloggs-ի ընթերցողների շրջանում։
Երեկ՝ մայիսի 6-ին, կայացավ երգչուհու երկրորդ փորձը, որի ընթացքում Իվետան ներկայացավ հենց այն զգեստով, որով նա ելույթ կունենա կիսաեզրափակիչ փուլում։ Այն գրեթե նույն ոճի է, ինչպես առաջին փորձի ժամանակ, պարզապես ավելի շքեղ ու բեմական։
Փորձերից հետո հայտարարվել է նոր քվեարկություն՝ «Լավագույն երկրորդ փորձ», որի առաջին տեղում հայտնվելու համար պայքարում են միանգամից 18 երկրի պատվիրակ։ Եվ ո՞վ է գլխավորում ցուցակը։ Իհարկե, Իվետա Մուկուչյանը, որի երկրորդ ելույթի ժամանակ, ինչպես Իվետայի հետ զրույցում նշել է նույն Wiwibloggs-ի թղթակիցը՝ բոլոր լրագրողները միանգամից քարացել են։
Այս պահին Իվետայի երկրորդ փորձը ձայների 24.11 %-ով լավագույնն է։ Առաջատարների եռյակում են նաեւ Մալթայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների կատարումները։ Իվետայի օգտին քվեարկելու համար պետք է անցնել այս հղումով։
Առաջարկում ենք եւս մեկ անգամ վայելել Իվետայի երկրորդ ելույթը՝ սպասելով երրորդ՝ գլխավոր փորձին։
Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Wiwibloggs




















































