Մեր պետության գրավականը բանակն է և ինչու չէ նաև ամենակայացած նախարարությունը
ԲԼՈԳՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական կողմը իր ձեռքն է պահում ողջ սահմանի վերահսկողությունը: Այս մի քանի օրվա ընթացքում մեր զինվորների փայլուն աշխատանքը ոչ միայն ապացուցեց , որ մեր սահմանները անառիկ են, այլ նաև արտացոլեց հայոց պետականության անսասանությունը, պետությունը հասցնելով բանակ-պետության կարգավիճակի: Հպարտանալ կարելի է մեր զինվորների ծառայությունից ՝ նրանց մարտավարական պատրաստությունից և զենքերի նկատմամբ փայլուն ղեկավարումից , տարիներ են պետք տիրապետել հակահրթիռային , հակաականանետային զինատեսակներին , բայց մեր զինվորները՝ մեր խելացի տղերքը անում են դա պատշաճ մակարդակով: Մեր պետության գրավականը բանակն է և ինչու չէ նաև ամենակայացած նախարարությունը: Մնում է հուսալ , որ հակառակորդը չի գնա լայնածավալ գործողությունների, իսկ գնալուց էլ հաստատ շան պես դեն կնետվի, ինչպես միշտ է եղել:



