Լևոն Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նոր ընտրական օրենսգրքի մշակման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ինչպես տեղեկացրին Լևոն Զուրաբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները:
Երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված դիվանագիտական գործընթացին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



