Չեմպիոնների լիգա. Գարեթ Բեյլը՝ շաբաթվա լավագույն խաղացող
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ, Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն խաղացող։ Բեյլը ստացել է ձայների 63 տոկոսը, Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 37 տոկոսը։
Հիշեցնենք, որ Բեյլի հարվածից եւ անդրադարձից հետո գնդակը հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Անգլիայում կայացած առաջին խաղում, գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։
Մադրիդի «Աթլետիկոն» Մյունխենում «Բավարիային» պարտվեց 1։2 հաշվով։ Մրցակցի խաղադաշտում Գրիզմանի գոլը վճռական նշանակություն ունեցավ։ Մադրիդում կայացած առաջին խաղում Սիմեոնի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Իսպանական թիմը եզրափակիչում է։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



