Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիետնամի հեռուստաալիքները հաղորդումներ են հեռարձակել ԼՂ-ի ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստատեսություններով հեռարձակվել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում նաև՝ 2016 ապրիլյան իրադարձությունների և Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու հեռուստատեսությունն է համավիետնամական են և ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականներ, քաղաքական մեկնաբաններ:

Հաղորդումներից մեկը հեռարձակվել է ապրիլի 17-ին ժամը 20.15 վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» (ANTG) հեռուստաալիքով՝ «Լեռնային Ղարաբաղ՝ պայթունավտանգ տակառ Կովկասում» խորագրով: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի Պաշտպանության մարտավարության ինստիտուտի նախկին տնօրեն, Վիետնամում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ճանաչված փորձագետ՝ գնդապետ Լե Թե Մաուն:

Հաղորդման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվում ԼՂՀ-ում 2016 ապրիլի իրադարձությունների մասին, որից հետո գնդապետ Լե Թե Մաուն խոսում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստի մասին, անդրադարձ կատարում Ադրբեջանում տնտեսական, հասարակական խնդիրներին, հիշատակում Ադրբեջանում կոռուպցիայի «էնդեմիայի» մասին՝ հանգելով այն եզրակացության, որ սա Թուրքիայի պատվերն է, որը օգնում է Ադրբեջանին զենքով և քաղաքական աջակցությամբ: Ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և ներկա զարգացումները: Փորձագետն նաև անդրադառնում է  այս տարածաշրջանում համաշխարհային տերությունների շահերին, ռուս-թուրքական հակամարտությանը, ինչպես նաև ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ Իսլամական պետության կողմից սպառնացող վտանգին: 

Ապրիլի 10-ին ժամը 19.00-ին Վիետնամի պաշտպանության նախարարության «Վիետնամի պաշտպանություն» (QPVN) ալիքով հեռարձակված հաղորդման ժամանակ հաղորդավարի զրուցակիցներն են Վիետնամի հասարակական գիտությունների ակադեմիայի դոկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Նգույեն Չահն Տոանը և Հասարակական անվտանգության մարտավարության և գիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, գեներալ-մայոր Լե Վան Կունը:

Չրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ հանգելով այն եզրակացության, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը: Վերջիններս նման գործողությունները հիմնավորում են Ադրբեջանում տնտեսական ճգնաժամով և նավթի գների անկումով: Նրանք նաև գնահատական են տալիս ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններին տարածաշրջանի այլ պետությունների հետ՝ շեշտը դնելով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ապրիլի 23-ին «Համաշխարհային անվտանգություն» (ANTG) հեռուստաալիքով՝ հեռարձակվել է հաղորդում «Ցեղասպանություն. ողբերգություններ, որոնք շարունակվում են այսօր»  խորագրի ներքո: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի ղեկավար դոկտոր Դո Սոն Հայը:

Սկզբում հաղորդավարը ներկայացնում է ապրիլ ամիսը, որպես շատ ցեղասպանությունների իրագործման ժամանակահատված: Ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նյութեր, ԻՊ զինյալների քրիստոնյա, քուրդ և այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած ջարդերի և 1975թ. Կամբոջայում Կարմիր կխմերների կողմից իրականացված ցեղասպանության վերաբերյալ տեսաշարեր:

Հաղորդման ընթացքում մեջ է բերվում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղերձը. «Մարդկությանը հայտնի վատագույն աղետը վերապրելուց հետո մենք պետություն ենք կառուցել, և այսօր Հայաստանը նպաստում է այդ հանցագործություններից զուրկ աշխարհ կառուցելու ջանքերին: Մենք հաստատակամ ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և ցեղասպանության ճանաչման առավել արդյունավետ մեխանիզմ զարգացնելու հարցում: Օրինակ, դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգայի ն օր» հռչակելը»:

Դոկտոր Դո Սոն Հայը, անդրադառնալով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանությունների դեմ կոնվենցիայի դրույթներին, նշում է, որ կոնվենցիան ստորագրող պետությունները ինքնըստինքյան պետք է պայքարեն ցեղասպանության ցանկացած դրսևորումների դեմ: Դոկտոր Դո Սոն Հայը համաձայնություն է հայտնում ՀՀ դեսպանի կողմից հնչեցրած այն ճշմարտությանը, որ ցեղասպանությունների կանխարգելման ամենագործուն միջոցը ցեղասպանության հանցագործության մասին տեղեկացվածության բարձրացումն է ու այդ ոճրագործության հիշողության պահպանումը:

 

Կոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ Ադամյան