SpaceX-ին կրկին հաջողվել Է Falcon 9 հրթիռի առաջին աստիճանն իջեցնել օվկիանոսի հարթակի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻլոն Մասքի SpaceX տիեզերական ընկերությունը երկրորդ անգամ կարողացել Է Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը տիեզերք արձակելուց հետո իջեցնել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի դրանից, ընկերության թվիթերում հայտնել են, որ ժամը 01:21-ին (Երեւանի ժամանակով ժամը 09:21-ին) մեկնարկած հրթիռին հաջողվել Է առաջադրված ուղեծիր դուրս բերել ճապոնական կապի արբանյակը: Այսպիսով, արձակման երկու նպատակներն Էլ կատարվել են:
Նախորդ անգամ՝ ապրիլի 8-ին, ստորին աստիճանը նույնպես կառավարելի վայրԷջք Է կատարել լողացող հարթակի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



