Երևան, 03.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կույսերն անձնական կյանքի հիանալի հեռանկարներ ունեն, եթե… Մայիսի 6-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Այսօր անհանգստությունները մեծ ինտենսիվություն են ստանում: Կարող է սրվել վտանգավոր խաղերի, խոշոր խաղադրույքների նկատմամբ հակումը: Կարող են վերադառնալ մոռացված զգացմունքները, հատկապես` բացասական: Եթե ինչ-որ բանում ներգրավված եք, դժվար կլինի կանգ առնել: Խելամիտ փաստարկները չեն ազդի Խոյերի վրա, եթե նրանք սիրահարված են: Ֆինանսական ծախսերում կարևոր է չանցնել կրիտիկական սահմանը: Եթե ինչ-որ պարտքեր ունեք, այսօր ձեզ կարող են հիշեցնել դրանց մասին:

Ցուլ

Օրը կարող է դրական սկսվել, սակայն հետագա իրադարձությունները կարող են զգալի անհանգստություն պատճառել: Ընտանիքում լարված հարաբերությունների նախադրյալներ կան: Կարող են հին պահանջների, իշխանության և տանը հեղինակության համար պայքարի միտումներ ի հայտ գալ: Ընտանեկան կամ այլ միջոցառումը հարաբերությունների հուսալիության փորձություն կլինի: Դուք ի վիճակի եք հարթել ցանկացած կոնֆլիկտ, եթե ժամանակին սկսեք զբաղվել դրանով:

Երկվորյակ

Այսօր լավագույնը կլինի այն Երկվորյակների դրությունը, ովքեր կպահպանեն ռացիոնալ մտածելու և ցանկությունները սանձելու ունակությունը: Ցանկացած հաճույք լավ է, քանի դեռ չի սկսել բացասական անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա: Սահմաններից դուրս գալու գայթակղությունն ավելի մեծ կլինի, եթե հյուրընկալվել եք ինչ-որ մեկին, ցանկանում եք ուրիշներից ետ չմնալ, ինչ-որ մեկի վրա անմոռանալի տպավորություն թողնել:

Խեցգետին

Խեցգետինները, հատկապես կանայք, այսօր գտնվում են աստղերի հատուկ հովանավորության ներքո: Չնայած հարմարավետության և կյանքի այլ ուրախությունների նկատմամբ սիրուն` անխոցելի կլինեք գայթակղությունների համար և կրիտիկական սահմանը չեք հատի, օրինակ` խոշոր խաղադրույքներ չեք անի, չեք ծախսի ավելի շատ գումար, քան այս պահին ունեք: Հնարավոր է նախկին զգացմունքների կամ հարաբերությունների հին սցենարի ուժգին ազդեցություն ձեզ վրա:

Առյուծ

Բուռն զգացմունքների օր է: Շատ քիչ Առյուծների կհաջողվի դիմակայել իրենց ուժգին ցանկություններին: Հնարավոր են ապակառուցողական զգացմունքներ: Փորձե՛ք ոչ թե ճնշել ձեր պոռթկումները այլ դրանց անմեղ կիրառում գտնել: Վերահսկե՛ք ոչ միայն բացասական, այլև դրական հույզերը: Չարժե երեխաներին փաթաթել ձեր հոգատարությունը կամ սիրելիին խեղդել ձեր անսահման սիրով: Ավելորդ քաշ չհավաքելու համար մի՛ տարվեք ալկոհոլով կամ բարձր կալորիականությամբ դելիկատեսներով:

Կույս

Կույսերն անձնական կյանքի հիանալի հեռանկարներ ունեն, եթե մի շարք կանոններ պահպանեն: Հարգանքով վերաբերվե՛ք ուրիշների գաղտնիքներին, թուլություններին, միայնության մեջ մնալու ցանկությանը: Խուսափե՛ք զգացմունքների չափազանց ցուցադրական արտահայտումից և նույնն էլ պահանջե՛ք զուգընկերոջից: Մի՛ ներխուժեք սիրելիի հոգու մեջ, մի՛ պարզեք հարաբերությունները և լուրջ տարաձայնությունների դեպքում խուսափե՛ք ավելորդ ճնշումից: Սիրելիին մի՛ դրեք նաև պատվանդանին և մի՛ աղոթեք նրան, ինչպես Աստծուն: Եթե պահպանեք այս կանոնները, հարաբերությունները շատ ջերմ կլինեն:

Կշեռք

Այսօր պահպանվում է անձնական հարաբերությունների ռոմանտիկ կամ զգացմունքային ձևաչափը: Շատ Կշեռքներ, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, սուր գայթակղություն կունենան շփումը տեղափոխելու ինտելեկտուալ և ընկերական հարթություն, ընկերուհիներին դարձնելու հավատարիմ ընկերներ: Աստղերը հիշեցնում են, որ եթե ձեր և մյուսների զգացմունքները ներդաշնակ են, մնացածը դժվար չի լինի, իսկ բառերի անհրաժեշտություն կարող է չզգացվել:

Կարիճ

Կարիճների պահվածքին այսօր բնորոշ չէ զսպվածությունը: Սովորական հաջողությունը ձեզ քիչ կլինի: Եթե մի բան ձեզ դուր գա, կանգ առնել չեք կարողանա:  Ձեր գործողությունները կարող է ղեկավարել զգացմունքային էյֆորիան, ստեղծագործ կամ խաղային ազարտը, ձեր հնարավորությունների իրական մասշտաբն ապացուցելու ցանկությունը: Դուք կարող եք համառել ինչպես ազնիվ արարքներում, այնպես էլ վնասակար սովորություններում: Ժամանակին զգացե՛ք արգելակելու պահը, ավելորդությունները կվնասեն, առաջին հերթին, ձեզ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին անհրաժեշտ է հոգևոր հավասարակշռություն: Անկառավարելի զգացմունքայնությունը կաղավաղի իրադարձությունների պատկերները և ամեն ինչ ձեզ կեղծ կներկայացնի: Կարող եք չափազանցել ձեր թերությունները կամ արժանիքները, գերագնահատել կամ թերագնահատել ձեռբերումները: Ձեզ համար նշանակալի մարդկանց կա՛մ կսկսեք իդեալականացնել, կա՛մ նրանց նկատմամբ բացասական զգացմունքներ կտածեք:

Այծեղջյուր

Այսօրվա էմոցիաները խոշորացույցի նման խոշորացնում են ձեր բոլոր զգացմունքները և կասկածները: Օրվա ընդհանուր ֆոնը բավականին ներդաշնակ է, սակայն շատ Այծեղջյուրներ տխերու թեմա կգտնեն: Օրինակ` կարող են բացասական կանխատեսումներ անել` հիմնվելով նախկին անհաջողությունների փաստի վրա: Աստղերը հիշեցնում են, որ այդպես դուք ձեզ ծրագրավորում եք և թույլ չեք տալիս, որ ձեզ բազմաթիվ տաղանդներն արտահայտվեն: Մտածե՛ք լավի մասին, հոռետեսություն թույլ մի՛ տվեք, և ձեր հնարավորություններն ինքնաբերաբար կբազմապատկվեն:

Ջրհոս

Թե ինչ տպավորություններ ձեզ վրա կթողնի այս կիրակին, կախված է սեփական զգացմունքները ղեկավարելու ձեր ունակությունից: Դրական տարբերակի դեպքում` էմոցիոնալ վերելք կապրեք և իրադարձությունների ցանկացած դասավորության դեպքում էլ անուղղելի լավատես կմնաք: Իսկ եթե ղեկավարվեք ձեր զգացմունքներով, երեկոյան ձեզ քամած կիտրոնի պես կզգաք: Փառասեր Ջրհոսների համար այսօր վտանգավոր են ռևանշիստական տրամադրությունները, նախանձի զգացումը, վրեժի ցանկությունը:

Ձկներ

Այս օրերը կընդգծեն ձեր ուժեղ կողմերը, բարեհաջող պայմաններ կստեղծեն ինքնազգացողության լավացման համար: Ձեր հույսերի մեծամասնությունն արդարացված է, սակայն բացառված չեն նաև չափազանցված սպասումները: Հնարավոր է`  ինչ-որ տեղ գերագնահատում եք ձեր ուժերը, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան իդեալականացնում եք: Օրը լավ է երկչոտ և թույլ Ձկների համար, այն նրանց կօգնի հաղթահարել պարտվողի հոգեբանությունը և հավատալ հաջողությանը` ի հեճուկս ցանկացած անբարեհաջող կանխատեսման և մշուշոտ կանխազգացումների:

Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությանբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանՀզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում. Դոհայում աշխատում է հակաօդային պաշտպանությունը «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումԻրազեկում․ Արարատի մարզի Կանաչուտի Գ. Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին․ ընդգծվել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը Վթար է. մարտի 4-ին և 5-ին ջուր չի լինելու Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները․ Նեթանյահու Թուրքիան «ինտենսիվ» ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար. Էրդողան Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է վերսկսել ԵՄ-ում ռուսական գազի արգելքի վերաբերյալ բանավեճը Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Հայտնի է՝ քանի մարդ է Իրանից Հայաստան ժամանել. Սպուտնիկ Արմենիա Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի Հայհիդրոմետի տնօրենը գրում է Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱշխարհի միլիարդատերերի շրջանում ամենատարածված անունները Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Լիտվան պատրաստակամ է զորքեր ուղարկել Իրան՝ ԱՄՆ-ի խնդրանքի դեպքում Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում Չինաստանը կոչ է անում վերականգնել բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք Հայկական բեռնատարները ամիսներով բանտարկված են Ռուսաստանի դաշնությունում. ի՞նչ եք արել. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Դնեպրոպետրովսկում չեն բացառում ռուսական զորքերի հնարավոր առաջխաղացումը Android-ում հայտնաբերվել և փակվել է ավելի քան 100 վտանգավոր խոցելիություն Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային թաղամասերին Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ Արցախում պայթյnւնի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած. նախագիծ Պետք է միավորվել և խախտել քաղաքական դաշտում ձևավորված ստատուս քվոն․ Ավետիք ՉալաբյանՀամլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Կան տվյալներ, որ Իրանը միջnւկային զենք չի ստեղծել. Լավրով Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է