Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից.«Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությանն ինչո՞ւ Է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին Աժ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց Է տրվել Սեյրան Օհանյանին։
Այս հարցը հնչել Է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել Է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաև ավելացրել Է, որ ՀՀ-ն մինչև հիմա զենք գնել Է ՌԴ-ից և մտադիր Է առայժմ այդպես շարունակել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



