Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ խառնվածքի տեր մարդ եք.թեստ

ԼԱՅՖ

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպիսի՞ խառնվածքի տեր անձնավորություն եք, այս թեստի օգնությամբ դա կարող եք պարզել: Պարզապես պատասխանեք հարցերին եւ միաորները գումարեք իրար ու արդյունքում կծանոթանաք ձեր խառնվածքին:1. Այսօրվա կյանքի ի՞նչն եք սիրում (Ամեն ինչը-10 մ., ոչինչ չեմ սիրում-7 մ., նայած ինչը-5 մ.)

2. Այս կյանքի ի՞նչը ձեզ դուր չի գալիս (ամեն ինչը-3 մ., նայած ինչը 6 մ.)

3. Երբ մտնում եք անծանոթ միջավայր, շու՞տ եք շփման մեջ մտնում (այո-10 մ., ոչ-8 մ.)

4. Դուք օպտիմիս՞տ եք (լավատես), թե՞ պեսիմիստ (վատատես) (օպտիմիստ-9 մ., պեսիմիստ-2 մ.)

5. Տարվա ո՞ր եղանակն եք սիրում եւ ինչու՞ (ամառը-3 մ., գարունը-4մ., աշունը-2 մ., ձմեռը-1 մ.)

6. Ո՞ր գույնն եք սիրում (բոլոր գույներն էլ դուր են գալիս-5 մ., ինչ-որ գույնի անուն-8 մ., մի քանի գույն-9 մ.)

7. Թռչուններ սիրու՞մ եք (այո-7 մ., ոչ-1 մ., նայած ինչ թռչուն-3 մ.)

8. Գազաններ սիրու՞մ եք (այո-8 մ., ոչ-1 մ., նայած ինչ գազան-4 մ.)

9. Ձեզ ինչպիսի՞ կենդանիներ են դուր գալիս` ընտանի, թե վայրի (ընտանի-10 մ., վայրի-9 մ., երկուսն էլ-6 մ.)

10. Դուք սիրո թեմային ինչպե՞ս եք մոտենում (լուրջ-10 մ., սովորական-8 մ., լուրջ չեմ մոտենում-5 մ.)

11. Դուք օգնու՞մ եք թույլերին (այո-11 մ., ոչ-0 մ., նայած ժամանմակ-6 մ.)

12. Օգնու՞մ եք ծերերին (այո-6 մ., ոչ-1 մ., նայած ժամանակ-5 մ.)

13. Եթե ձեզ երեք հոգի միաժամանակ առաջարկություն անեն, որի՞ առաջարկությունը կընդունեք, եթե առաջինը գեղեցիկ է, բայց ձեզ չի համապատասխանում նրա բնավորությունը, երկրորդը բնավորությամբ համապատասխանում է, բայց տգեղ է, իսկ երորդը հրաշալի բնավորություն ունի, բայց տեսքն այնպիսին է, որի համար կարելի է ասեք՝ «ոչինչ» (առաջինին-4 մ., երկրորդին-7 մ., երրորդին-10 մ.)

14. Դուք հպա՞րտ եք, թե՞ գոռոզ (հպարտ-10 մ., գոռոզ-6 մ., երկուսն էլ կա իմ մեջ-2 մ.)

15. Ձեզանից ցածրներին ի՞նչ աչքով եք նայում (լավ-9 մ., սովորական-5 մ., տեսնել չեմ կարող-3 մ.)

16. Դուք ձեր հոգին համարու՞մ եք նուրբ (այո-8 մ., ոչ-5 մ.)

17. Դուք նրբանկա՞տ եք (այո-7 մ., ոչ-6 մ.)

18. Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, որը ձեզ համար շատ է թանկ (այո-10 մ., ոչ-4 մ., բոլորն էլ ինձ համար թանկ են-8 մ.)

19. Կյանքում դառն օրեր ապրե՞լ եք (այո-7 մ., ոչ-10 մ.)

20. Կյանքը ձեր հանդեպ դաժանություն արե՞լ է (այո-5 մ., ոչ-9 մ.)

21. Երջանկության պահեր երբևէ ապրե՞լ եք (այո-10 մ., ոչ-5 մ., չեմ հիշում (կամ չեմ կարող ասել)-0 մ.)

22. Ու՞մ հետ եք դուք ձեզ երջանիկ զգում (ծնողների հետ-6 մ., ամուսնու հետ-7 մ., ընկերական միջավայրում-8 մ., ձեր սիրո ասպետի հետ-9 մ.)

23. Ընդունու՞մ եք, որ կապուտաչյա մարդիկ քմահաճ են (այո-10 մ., ոչ-7 մ., երևի (կամ նայած որտեղ)-9 մ.)

24. Ընդունու՞մ եք այն միտքը, որն ասում է՝ «կյանքը ևս կապուտաչյա է, դրա համար էլ շատ են կյանքի քմահաճույքները»(այո-10 մ., ոչ-5 մ., նայած որտեղ-7 մ.)

25. Երբևէ պատահե՞լ է, որ ցավ զգաք հոգում և դրանից դրդված ինքնասպանության ցանկություն ունենաք (այո-3 մ., ոչ-6 մ., քննադատաբար եմ մոտենում այդ հարցին-10 մ.)

26. Ապագայի կյանքն ինչպե՞ս եք պատկերացնում (վառ գույներով-7 մ., լրիվ մշուշված-4 մ., ոչ մի պատկերացում էլ չունեմ-2 մ.)

27. Դուք կարո՞ղ եք տխուր պահերին ուրախ ձևանալ, եթե դա անհրաժեշտ է (այո-10 մ., ոչ-9 մ., նայած տխրությանս չափի-8 մ.)

28. Եթե դուք ուրախ եք, բայց ձեր միջավայրում ինչ-որ մեկը տխուր է, կարո՞ղ եք ձեր ուրախությունը թաքցնել և նրան հոգեպես սատար կանգնել (այո-10 մ., ոչ 5 մ., չեմ կարող ասել-6 մ.)

29. Տխրու՞մ եք, երբ տեսնում եք վիրավոր կամ սպանված թռչունի կամ կենդանու (այո-10 մ., ոչ-5 մ., չեմ կարող ասել-1 մ.)

30. Խղճմտանք զգու՞մ եք օլիգրոֆենիայով տառապողների (դեպիլների) հանդեպ (այո-10 մ., ոչ-3 մ., նայած ժամանակ-4 մ.)

Արդյունքները

100-140 միավոր. ֆլեյգմատիկ (ուժեղ, հավասարա-կշռված, իներտ)-Այս անձին բնորոշ է ցածր սենզիտիվությունը` զգայունակությունը, թույլ հուզականությունը: Նրան դժվար է ծիծաղեցնել, երբ կոլեկտիվում բոլորը ծիծաղում են, նա մնում է անդրդվելի: Տհաճությունների դեպքում պահպանում է հանգստությունը: Դիմախաղն աղքատ է: Շարժումներն անարտահայտիչ են: Սակայն ակտիվ է` ցուցաբերում է բարձր ակտիվություն, որն էլ նկատելիորեն ազդում և գերակշռում է փոքր ռեակտիվության վրա, ինչպես նաև աչքի է ընկնում աշխատունակությամբ, համբերատարությամբ, զսպվածությամբ և ինքնատիրապետմամբ:

Շարժումները և խոսքը դանդաղ են: Հնարամիտ չէ: Դանդաղ է կենտրոնացնում ուշադրությունը: Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները: Այս անձն ինտրովերտ է` ուշ շփվող: Դժվարությամբ է մտերմություն հաստատում և դժվարությամբ է արձագանքում արտաքին տպավորություններին:

141-180 միավոր. խոլերիկ (ուժեղ, անհավասա-րակշռված, իներտ)-Աչքի է ընկնում թույլ սենզիտիվությամբ` թույլ զգայունակությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ: Սակայն գերակշռում է ռեակտիվությունը: Այդ պատճառով տվյալ անձն անզուսպ է, անհամբեր, բռնկվող: Նա ավելի ռիգիդ է` անճկուն է, քան սանգվինիկը: Այստեղից էլ գալիս է ձգտումների և հետաքրքրությունների խիստ կայունությունը: Նա նաև ունի համառություն, բայց ուշադրությունն արագ է տեղափոխում և հոգեկան տեմպն ուժեղ է:

181-215 միավոր. սանգվինիկ (ուժեղհավասարկշռված, շարժուն)-Բարձր ռեակտիվություն ունեցող անձ է: Չնչին առիթով բարձրաձայն քրքջում է: Աննշան փաստը կարող է զարգացնել խիստ ձևով: Աշխուժությամբ և մեծ գրգռվածությամբ պատասխանում և արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը: Նրան բնորոշ է աշխույժ դիմախաղը և արտահայտիչ շարժումները: Նրա դեմքից կարելի է գուշակել տրամադրությունը և վերաբերմունքը դեպի առարկան կամ մարդը: Նրան հատուկ են ուշադրության արագ կենտրոնացումը և ցածր սենզիտիվությունը` ցածր զգայունակությունը: Այս անձն ունի զգայունության բարձր շեմք: Խիստ թույլ հնչյունները և լուսային գրգիռները չի նկատվում:

Այդ անձին բնորոշ է բարձր ակտիվությունը: Խիստ եռանդուն է և աշխատունակ, դասերին հաճախ է ձեռք բարձրացնում, կարող է աշխատել երկար և ամեն մի նոր գործ սկսում է մեծ եռանդով:

Ակտիվությունը և ռեակտիվությունը հավասարակշռված են: Նրան հեշտությամբ կարելի է կարգուկանոնի ենթարկել: Նա լավ է զսպում իր զգացմունքների դրսևորումը և իր ոչ կամածին հակազդումները: Նրան բնորոշ են արագ շարժումները, խոսքի արագ տեմպը, նոր աշխատանքում արագ է ներգրավվում և արագ կենտրոնացնում է ուշադրությունը: Նրան բնորոշ են մտքի արագությունը և հնարամտությունը:

Նրան հատուկ է և’ շարժումների, և’ մտքի մեծ ճկունություն, իսկ զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրությունները և ձգտումները խիստ փոփոխական են: Արագորեն է մտերմանում անծանոթ մարդկանց հետ: Հեշտությամբ է սովորում նոր պահանջներին ու պայմաններին: Հեշտությամբ է մի աշխատանքից անցնում մյուսին: Նա արագ է յուրացնում և վերակառուցում հմտությունները:

Այս անձն էքստրավերտ է` շուտ շփվող: Արտաքին տպավորություներին ավելի մեծ չափով է արձագանքում, քան թե անցյալի և ապագայի մտապատկերներին:

216 և բարձր միավոր. մելանխոլիկ (թույլ, ինքնամփոփ, չշփվող )-Այս անձն ունի բարձր սենզիտիվություն` բարձր զգայունակություն: Փոքր իսկ առիթի դեպքում կարող է արտասվել: Չափից դուրս վիրավորվող է: Հիվանդագին զգայուն է: Օժտված է փոքր ռեակտիվությամբ: Դիմախաղը և շարժումներն աղքատ են, անարտահայտիչ: Ձայնը ցածր է, լալիս է կամաց: Հազվադեպ է լիաթոք ծիծաղում: Ցուցաբերում է ցածր ակտիվություն: Դասի ժամանակ շատ հազվադեպ է ձեռք բարձրացնում: Անվստահ է, երկչոտ, ամենափոքր դժվարությունն անգամ դարձնում է անգործունյա: Եռանդուն չէ շուտ է հուզվում, Աշխատունակությունը ցածր է: Ուշադրությունը հեշտությամբ է շեղվում, անկայուն է: Նկատվում է հոգեկան դանդաղ տեմպ:

Իշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա Կոստանյան