Իրիկունները աստղերն ու «բեզպիլոտնիկները» չէինք տարբերում՝ էդքան շատ էին. Արցախում վիրավորված զինծառայող (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Shabat.am-ը գրում է.
Մուրացանի հոսպիտալի հիվանդասենյակ թիվ 5-ում ենք: Այստեղ են պառկած ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողները:
Ապրիլի 21-ին ականի պայթյունից վիրավորված 19-ամյա Նորայր Զախարյանը հիշում է՝ պատերազմն անսպասելի սկսվեց, հետո ամեն ինչ խառնվեց իրար:
«Սկզբի օրերը առավոտ-իրիկուն մեզ համար տարբերություն չկար, միշտ արթուն էինք, չենք քնում, չորս օրը ամեն վայրկյան կրակոց էր: Իրիկունները աստղերն ու «բեզպիլոտնիկները» չէինք տարբերում արդեն՝ էնքան շատ էին դրանք»,-պատմում է Նորայրը:
Երազանքների մասին չի հիշում, հիմա մտքում միայն բանակն է, ասում է հենց դուրս գրվեց, գնալու տղերքի կողքին լինի: Առաջնագծի մասին խոսելիս, ասում է՝ տղաներն այնտեղ ամենից շատ հավատի կարիք ունեն. «Երբ թիկունքից ասում են՝ սպասում ենք, ձեր կողքին ենք, դա ավելի ուժ է տալիս»:
Մանրամասները՝ Shabat.am-ի տեսանյութում:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



