Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում զինվորների դիակները հարազատներին հանձնում են «սքոչով» փաթաթված եւ թույլ չեն տալիս բացել դագաղը. զինվորի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ը գրում է.

Մեզ խաբում են, թե երեխայի դիակը լվացվել, պատանվել է, տանենք` թաղենք: Մենք դագաղը մեծ համառությամբ բացեցինք, եւ տեսանք, որ երեխան ամբողջությամբ «սքոչով» փաթաթված է: Ստացվում է, որ զինվորներին «սքոչով» փաթաթում, թաղում են: Ընտանիքներին էլ խաբում են, թե լվացվել, պատանվել է: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում մահացած զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբարհիմովի մայրը: Անցյալ տարվա հունիսի 13­-ին Գեդաբեկի զորամասից Սումգայիթի Քիմիագործների ավանում բնակվող Իբրահիմովների ընտանիքը ստանում է իրենց որդու մահվան լուրը:

2 օր հետո ծնողներին են ուղարկում զինվորի «ցելոֆանով» փաթաթված դիակը, 3 օր հետո էլ զորամասի հրամանատարի ստորագրությամբ ծանուցագիր են ստանում, որտեղ գրված էր. «Զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբրահիմովը 2015 թվականի հունիսի 13­-ին զորամասի 3-­րդ գումարտակին կից տարածքի ոչ բնակելի հատվածում իրեն կախել` մահացել է»: Զինվորի ընտանիքն առաջին իսկ օրվանից չի համաձայնվում այդ վարկածին. զինծառայության ավարտին 3 ամիս մնացած Ֆաիգը չէր կարող ինքնասպան լինել: Ֆաիգի մայրը պատմում է, որ սպանությունից մի քանի օր առաջ երեխան հեռախոսով հայտնել էր, որ իրեն պարտադրում են 850 մանաթ փող վճարել, իբր կորցրած ավտոմատի ինչ որ մասի դիմաց, այն դեպքում, երբ հերթապահությունից հետո ինքը ավտոմատը հանձնել է սարքին վիճակում:

«Հետաքննության ժամանակ քննիչից պահանջեցինք պարզել հարցը: Նա էլ, թե «մեռելին կենդանացնել այդ մասին նրանից հարցնելու հնարավորություն չունեմ» ­ասում է նա: Ֆաիգ Իբրահիմովի մահվան փաստով Ղազախի ռազմական դատախազությունում քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է սկսվել: Զորամասի մի այլ զինվոր Հուսեին Հուսեինովը ձերբակալվել է: Այս տարվա ապրիլին Գյանջայի ռազմական դատարանը նրան 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել: Պարզվել է, որ Հուսեին Հուսեինովը մայիսի 26-­ին չի ենթարկվել գումարտակի հերթապահ Ֆաիգ Իբրահիմովի` զորանոցը մաքրելու հրամանին, ինչի պատճառով նրանց միջեւ վեճ է առաջացել: Հուսեյնովը ծեծի է ենթարկել Ֆաիգին: Հետո նրա մարմինը, իբր, հայտնաբերվել է կախված վիճակում: Հուսեին Հուսեինովը ճնշել եւ նեղացրել է բազմաթիվ զինվորների եւս: Նրանք Հուսեինի դեմ ցուցմունք են տվել դատարանում: Ֆաիգ Իբրահիմովի մայրն ասում է, որ զինվորներին նեղացնելու, սպանելու դեպքերը զորամասում առկա կամայականության արդյունք է:

«Ինչքան զինվորի է նա նեղացրել…Եթե որդիս չսպանվեր, նրան չեին ձերբակալի, դեռ ինչքան զինվորի կշարունակեր նեղացնել: Դա մի պատճառ ունի. հովանավորչություն եւ անպատժելիություն: Եթե նման վարքի համար այդ զինվորը ժամանակին պատժվեր, հերթական հանցագործությունները տեղի չեին ունենա, որդիս էլ այժմ մոտս կլիներ», ­ասում է նա:

Մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել: Ասում է, որ նա սպանվել է ծառայակից ընկերոջ կամ ընկերների կողմից: «Մենք քննիչից եւ դատարանից պահանջեցինք, որ եթե երեխան իրեն կախել է, ապա դեպքի վայր եկած դատախազության աշխատակիցները պետք է լուսանկարած լինեն նրան: Ուր են այդ լուսանկարները: Ես չեմ հավատում ոչ զորամասի հրամանատարի, ոչ էլ քննիչների ասածներին: Նվազագույնն այն բանի համար, որ թույլ չէին տալիս բացել դագաղը: Պարզվեց, որ նրանք զինվորներին «սկոչով» փաթաթում թաղում են: Տղայիս պարանոցին եւ ոտքերին բռնության եւ խոշտանգումների հետքեր կային», ­պատմել է զինվորի մայրը: Զինվորին դիտավորյալ սպանելու մեջ համոզված ընտանիքը պահանջում է կրկնակի հետաքննություն, հայտնում է ռադիոն: 

1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»