Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի անկախության ճանաչումը Հայաստանում օրակարգային խնդիր պետք է դառնա. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախի անկախության ճանաչումը պետք է օրակարգային խնդիր դառնա Հայաստանում: Մայիսի 5-ին «ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետևանքները» թեմայով կայացած բանավեճի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու կառավարության որոշմանը: «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը մեկ քայլ առաջ անի և ցույց տա  Ադրբեջանին և ողջ աշխարհին, որ երբ մենք ասում ենք, որ ճանաչելու ենք Արցախի անկախությունը պատերազմի վերսկսման դեպքում, չենք ասում ուղղակի ասելու համար: Պետք է քայլ առաջ անենք, որպեսզի բոլորը հավատան, որ մենք կգնանք այդ քայլին»,- նշեց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ նույն կերպ միջազգային հանրությունը երկար ժամանակ չէր հավատում հայկական կողմի նախազգուշացումներին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել: «Եվ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները և մինչև Ադրբեջանը չսկսեց այդ գործողությունները միջազգային հանրությունը չէր հավատում, որ Ադրբեջանն այդ քայլին կգնա: Հիմա մենք պետք է գործով ցույց տանք բոլորին, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչելու ենք Արցախի անկախությունը»,- մանրամասնեց պատգամավորը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: «Այսօր այդ հարցը քննարկվել է կառավարությունում: Սա գործընթացի սկիզբ է, որը հետագայում կարող է քննարկման դրվել Ազգային ժողովում, եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ և  արտաքին պայմաններ արձանագրվեն»,- ասաց Մելիքյանը:

ՀԱԿ արտաքին կապերի խատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ այն կարծիքին է, որ իշխանություններն ականջալուր են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. հանրահավաքներից մեկի ժամանակ արված առաջարկին, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը ճանաչի Արցախի անկախությունը, համապատասխան արձանագրությունն ուղարկի նախագահական, որտեղ նախագահը կարող է ժամանակավորապես այն առկախել ու օգտագործել այն պահին, երբ պետք կլինի: «Ես պարոն Մելիքյանի ասածի մեջ նման տարրեր տեսա: Եթե ինչ-որ մի փուլ անցնի, իսկ մենք տեսանք, որ առաջին փուլը դա կառավարության կողմից նախագծի եզրակացությանը հավանություն տալն է, նախագիծը կարող է գնալ Ազգային ժողով, որտեղ այս թեմայի վերաբերյալ կարող են բովանդակային քննարկումներ լինել: Ես իսկապես որևէ վտանգ չեմ տեսնում, որ Ազգային ժողովն էլ քննարկի և հանդես գա համապատասխան որոշմամբ»,- եզրափակեց Կարապետյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն էլ ընդգծեց, որ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը Հայաստանը մշտապես օգտագործել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ «որպես վերջին փամփուշտ»: Նրա գնահատմամբ՝ Արցախի անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնության եզրակացության վերաբերյալ կառավարության որոշումը չի նշանակում, որ նախագիծն անմիջապես տանելու են Ազգային ժողով, քվեարկելու են ու որոշում ընդունելու: «Ես կարծում եմ, որ սա մի փոքր ավելի երկար գործընթաց է լինելու՝ հասկանալու համար ընդհանո ւր զարգացումները»,- ասաց նա:

Արա Պապյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը Ադրբեջանի համար ռազմական գործողություններ սկսելու առիթ կհանդիսանա: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ռազմական գործողությունները չի ձեռնարկում Արցախի անկախությունը ճանաչելու շուրջ, այլ անում է դա, երբ նպատակահարմար է գտնում:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Օրենքի նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, որտեղ քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

 

Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում