Կառավարությունը կկազմակերպի Հայրենական մեծ պատերազմի վետերանների հանգիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը 6 մլն դրամ հատկացրեց Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանների հանգստի կազմակերպման համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ միջոցները հատկացվելու են «ՀՀ վետերանների միությունում» գրանցված վետերանների համար։
«50 վետերանի կտրամադրվի հանգստյան տան ուղեգիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը: Անցած տարիներին ՀՀ կառավարության կողմից հատկացված ուղեգրերով իրենց հանգիստն անցկացնելուց և առողջարանային բուժում ստանալուց հետո նրանք իրենց գոհունակությունն էին հայտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



