Ռուսական «Серебро» խումբը Երեւանի փոխարեն համերգ է ունենալու Բաքվում
ԼԱՅՖArmtimes.com-ը գրում է.
Ռուսական հանրահայտ «Серебро» խումբը չեղյալ է հայտարարել Երեւանում նախատեսված համերգը եւ փոխարենը ելույթ է ունենալու Բաքվում: Այս մասին այսօր տեղեկացրել է ադրբեջանական «Report» կայքը՝ վկայակոչելով խմբի անդամներից մեկին, որի անունը չի նշում:
Ըստ նույն աղբյուրի, «Серебро»-ն երեւանյան համերգը չեղյալ հայտարարելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ Բաքվից հրավեր է ստացվել: Խմբի համերգը կայանալու է օգոստոսի 8-ին Կասպից ծովի ափին գտնվող հայտնի «Dalga Beach» գիշերային ակումբում: Թե երբ էր նախատեսված երեւանյան համերգը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ այն պետք է տեղի ունենար Երեւանի զվարճանքի գոտիներից մեկում:
«Серебро»-ն ստեղծվել է 2006 թվականին եւ բաղկացած է երեք երգչուհիներից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



