Կուլ է տվել թմրամիջոցը՝ Զվարթնոցի մաքսակետով Հայաստան գաղտնի անցկացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ քաղաքացու մոտ թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ:
Այսպես, ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Վարդան Գալաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ-ի փետրվարի 13-ին է մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ գործով չպարզված անձից ձեռք է բերել 6,819 գրամ մեթադոն տեսակի թմրամիջոց եւ այն մաքսանենգությանմբ՝ կուլ տալու միջոցով փորձել է տեղափոխել Հայաստան: Վերջինս Մոսկվա-Երեւան չվերթով ժամանել է Հայաստան, եւ նույն օրը բժշկական միջամտությամբ թմրամիջոցը հայտնաբերվել է Գալաջյանի հետանցքից:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասով եւ 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով: Սրանցից առաջինը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իսկ երկրորդը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:
Գալաջյանը այս պահին կալանավորված է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



