Քարդաշյանները նվաճում են Կուբան. Քիմը, Քանյեն, Նորթն ու Քլոեն ժամանել են Հավանա
ՖՈՏՈ
Եթե երեկ Կուբան դիտում էր Հավանայում Chanel–ի նոր կրուիզային ցուցադրությունը (դրա համար Հավանա էր ժամանել սուպերմոդել Ժիզել Բունդհենը), ապա այսօր Կուբա է հասել «ծանր հրետանին»՝ ի դեմս Քարդաշյանների գերդաստանի՝ պլյուս Քանյե Ուեսթը:
Հայտնի է, որ նախագահ Օբամայի այցելությունից հետո Կուբայի ու ԱՄՆ–ի միջեւ նորից վերսկսվել են ավիաթռիչքները:
Քիմն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Հավանա, որտեղ նկարահանելու են իրենց շոուի հերթական դրվագը:
Քիմը, Քանյեն ու Նորթը Կուբայում տաքսի են նստել:
Քարդաշյանների գերդաստանը՝ Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն, Քորթնին ու Մեյսոնը (Քորթնիի որդին) գնացել են ռոմի թանգարան:
Քլոեն՝ Նորթի հետ
Հետո ընտանիքը գնացել է San Cristobal Paladar ռեստորան, որտեղ բացի ամենայնից աստղերը հսկայական կուբայական սիգարներ են ծխել:
Աղբյուր` Daily Mail
Լուսանկարներ՝ Instagram, AP, Franceska Spizzirri, Getty




















































