Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գարոյի անվտանգությունը մեզ անհանգստացնում է. Հրանուշ Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անհանգստացած է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի անձնական անվտանգության համար:

Այս մասին հայտարարեց նախարարը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայ պատգամավորի նկատմամբ բռնությունն ու վերջին օրերի հարձակումները:

- Տիկին Նախարար, քուրդ որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով Թուրքիայիխորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների ժամանակ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Գարո Փայլանի վրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թիրախավորված հարձակում է գործել և ֆիզիկական բռնությա նկիրառել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

- Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է:

Հայ պատգամավորը, պառլամենտը դիտարկելով  որպես մտքերի ազատ արտահայտման հարթակ, ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ 7 պատգամավորի գազանաբար սպանության հետաքննության և նրանց աճյունները գտնելու և հուղարկավորելու մասին հարց, ինչն էլ այսօր հունից հանել է իշխանության ներկայացուցիչներին: Ֆիզիկական, հոգեկան, բարոյական կտտանքների են ենթարկում ժողովրդի քվեն վայելող պատգամավորին և միջազգային հանրությունն էլ անտարբեր հայացքով դիտում է քաղաքականության հետ աղերս չունեցող այս իրավիճակը:

Մենք, իրոք, անհանգստացած ենք Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Չէ՞ որ տարիներ առաջ Թուրքիայում իր ազատ խոսքի և համարձակ մտքերի համար նահատակվեց Հրանտ Դինքը, որի դատավարությունը մինչ այսօր էլ շարունակվում է` պարբերաբար վերածվելով ֆարսի:

Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. ՏուսկԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղել