Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ճանաչման հարցը վաղ թե ուշ դրվելու է օրակարգ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 ՀՀ կառավարության սպասվող նիստի օրակարգում Արցախի ճանաչման հարցի ընդգրկմանն Ադրբեջանի բուռն արձագանքը պայմանավորված է պաշտոնական Բաքվի ունեցած վախով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեջ վախ կա` կապված Արցախի ճանաչման գործընթացը սկսելու հետ: Շատ լավ հասկանում են, որ դա իրենց համար կլինի վերջնական կորուստ, վերջնական տապալումն այն քաղաքականության, որն իրականացնում էր Ալիևը տարիներ շարունակ: Բաքվում հասկացան, որ եթե հանկարծ սկսվի Արցախի ճանաչման գործընթացը, ապա դա չի սահմանափակվելու միայն ՀՀ-ի ճանաչմամբ: Այդ օրինակին հետևելու են այլ երկրները նույնպես: Թերևս դրանով է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացը տապալելու վերաբերյալ Հայաստանին ուղղված Ադրբեջանի հայտարարություններին, ապա քաղաքագետն ակնհայտ համարեց այն, որ Ադրբեջանը փորձում է պահն օգտագործել և իր մեղքը բարդել հայկական կողմի վրա: «Եթե խոսենք իրական քաղաքականության տեսանկյունից, ապա բանակցելուց  հենց Ադրբեջանն էր հրաժարվել, այնուհետև գնաց ռազմական ագրեսիայի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է: Հիմա Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով վերադառնալ նախկին տրամաբանությանը` որպես մեղավոր կողմ ներկայացնելով Հայաստանին»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով համանախագահների գործունեության մասին` քաղաքագետը նշեց, որ հակված չէ կարծելու, թե նրանք դիտորդի դեր են ստանձնել: «Մենք տեսանք, որ ռազմական գործողությունների սկզբից  որոշակի դիվանագիտական աշխատանք է տարվում, որոշ լուծումներ են փորձում գտնել: Այսօր եթե քննադատության խոսք պետք է ուղղել, ապա հենց համանախագահ երկրներին, որովհետև նրանք ունեին ռեսուրսներ Ադրբեջանին զսպելու համար, բայց չկիրառեցին»,-ավելացրեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչման հարցը կառավարության օրակարագ ընդգրկելուն, ապա քաղաքագետը նշեց, որ դա այս փուլում Ադրբեջանին զսպելու քաղաքական գործիք է:

«Բոլոր դեպքերում վերջնանպատակը Արցախի կարգավիճակն է, հայկական կողմը ուշ թե շուտ այդ հարցը դնելու է օրակարգ: Այս փուլում հարցի բարձրացմամբ փորձ է արվում պատերազմը սկսելու գործընթացը զսպել, դա քաղաքական գործիք է: Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ եթե դիմեցին նոր հակամարտության, ունենալու են լուրջ կորուստներ: Եթե Ադրբեջանում այս քայլը ճիշտ մեկնաբանվի, ապա կարելի է հուսալ, որ բախում չի լինի: Բայց, անկեղծ ասած, ես դրան չեմ հավատում, որևէ ադեկվատ քայլեր այնտեղից սպասել չի կարելի»,-հավելեց քաղաքագետը:  

 

Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն