Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջուս. «Նշանդրեքը վրաս չի գալիս, այս անգամ միանգամից կամուսնանամ»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Այս օրերին համացանցում քննարկվում է Ջուսի անձնական կյանքը։ Երգչուհին իր անվան շուրջ նոր ինտրիգ է ստեղծել՝ հրապարակելով նոր ընտրյալի լուսանկարները, որն էլ դարձավ նրա հետ BlogNews-ի զրույցի առիթը։

   

- Ջուս, գարունը միշտ բուռն է լինում քո անձնական կյանքում։)

-Հա, ես սիրում եմ գարունը, ինձ համար գարունը կապ ունի սիրո հետ և պետք է սերն անպակաս լինի գարնանը։

-Ինչպե՞ս ձևավորվեցին հարաբերություններդ Վահագնի հետ։

-Մեզ մոտ ամեն ինչ դեռ զարգացման փուլում է։ Ծանոթացել ենք Ֆեյսբուքով, 10 ամիս շփվել ենք։ Կես ամիս առաջ որոշեցինք հանդիպել ու ամեն ինչ սկսվեց։

-Ի՞նչն էր պատճառը, որ տասն ամիս շփվում էիք, բայց չէիք հանդիպում։

-Չգիտեմ, երևի չէինք համարձակվում հանդիպել, չէր ստացվում։ Կես ամիս առաջ որոշեցինք ու հանդիպեցինք։ Առաջին հանդիպումը գետի ափին էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Հետո զգացինք, որ շատ նման ենք իրար, որովհետև ինչ ասում եմ, նա  շարունակում է կամ կարող ենք նույն րոպեին նույն բանն ասել։ Կարճ ժամանակ է, ինչ հանդիպում ենք, բայց դա կապ չունի, մեզ մոտ ամեն ինչ լուրջ է գնում։ Վահագնը շատ լավ հումոր ունի, ինչն ինձ համար շատ կարևոր է, քանի որ տղամարդու հումորն ինտելեկտի նշան է։ Ինձ դուր է գալիս, որ նա լուրջ տղամարդ է, լուրջ փաստաբան է, Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն։ Մինչև հիմա էլ առավոտյան ժամը 6-ին արթնանում ու պարապում  է։ Նախորդ տարի էլ դարձավ տարվա լավագույն փաստաբան։

-Վահագնը ամուսնալուծված է։ Երբ սկսեցիք շփվել, նա դեռ ամուսնացա՞ծ էր։

- Չէ, նա նախորդ տարվա հունվարին է ամուսնալուծվել, մենք ավելի ուշ ենք  սկսել շփվել։ Իր կնոջ հետ էլ հարաբերությունները ցիվիլ են։ Բոլորն ամեն ինչ հասկանում են։

-Իր դստեր հետ հանդիպե՞լ եք, ի՞նչ հարաբերություններ ունեք։

-Դեռ չենք հանդիպել, սակայն առաջիկա օրերին արդեն կհանդիպենք։  Նա գիտի իմ մասին, մենք հեռակա լավ հարաբերություններ ունենք։

-Ամեն դեպքում ամուսնալուծությունը երեխայի համար թարմ է, նման դեպքերում երեխաները միշտ չէ, որ ըմբռնումով են մոտենում։

-Չէ նա 8 տարեկան է, բայց շատ խելացի աղջիկ է։

-Հարաբերություններն օրինականացնելու մասին արդեն մտածո՞ւմ եք։

-Այո, սակայն ամառն անցնի, նոր։ Մենք ուղղակի երջանիկ ենք, որ գտանք իրար։ Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, բայց այս անգամ միանգամից կամուսնանամ, նշանդրեքը վրաս վատ ա գալիս։)

-Ի դեպ, նշանվելու մասին. նախորդ անգամ շատ արագ զարգացած հարաբերությունդ միանգամից լրջացավ և հասավ նշանդրեքի, սակայն կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Քեզ համար ռիսկային չէ՞ր նորից հանրությանը հայտնել շատ արագ զարգացող հարանբերությունների մասին։

-Շատերն ասում են, որ շուտ էր ամեն ինչ հրապարակայնացնելու մասին, սակայն կարծում եմ, որ լինող բանը կլինի, չլինողը՝ չէ։ Հիմա ամեն ինչ լավ է, իհարկե, հետագան ժամանակը ցույց կտա։

Չեմ կարծում, որ նրանք նույն մարդիկ են, այսինքն՝ նա մի քիչ անլուրջ էր, Վահագնը ահավոր լուրջ տղամարդ է։ Եթե մենք հաստատ չիմանայինք, որ դա լուրջ է, չէինք հրապարակի լուսանկարներ, քանի որ նրան էլ բոլորը շատ լավ գիտեն, նա էլ իր ոլորտում  է հայտնի։ Երեխայություն կլիներ, եթե անլուրջ հարաբերությունների դեպքում լուսանկարներ հրապարակեինք։

-Ռիչարդի հետ ի՞նչ հարաբերություններ եք պահպանել։

-Իր հետ ընդհանրապես հարաբերություններ չեմ պահպանել, որովհետև արդեն ունեմ, Վահագնին, թեև մինչև Վահագն էլ չէի խոսում իր հետ։ Ես խզել ենմ կապ ու վերջ, ինձ մոտ այդպես է։

-Նախորդ անգամ մեր զրույցի ժամանակ ասացիր, որ մայրդ պայման էր դրել Ռիչարդի առաջ, ասել էր՝ մինչև աղջկաս համար տուն չգնես, քեզ աղջիկ չեմ տալու։ Վահագնի առաջ է՞լ է դրված այդ հարցը։

-Դե Ռիչարդը Ֆրանսիայից էր, բա տենց էր պետք։ Հիմա չկա նման խնդիր, որովհետև Վահագնը  տուն ունի, իսկ Ռիչարդը տուն չուներ, հայրական տուն  էր, որտեղ իր եղբոր ընտանիքն էր ապրում։

-Այս անգամ այս հարաբերություններդ որքանո՞վ են ամուր։

-Այս անգամ ես ընդհանրապես ինձ միայնակ չեմ զգում։ Ռիչարդը հեռու էր ապրում, կողքիս չէր, նաև՝ իրեն վատ պահեց, դրա համար խզեցինք ամեն ինչ։ Ես ու Վահագնը ամեն օր միասին ենք։ Նա ամեն առումով իսկական տղամարդ է։ Իր կողքին ես ինձ ավելի թույլ  եմ զգում, որովհետև ինքն ուժեղ տղամարդ է։

-Կանանց մոտ տարիքի հետ անձնական կյանքը դասավորելու խնդիր է առաջանում և սկսում են պահանջների առումով զիջումների գնալ։ Դու արդեն 20 տարեկան չես, այս առումով, հիմա հարաբերություններդ ավելի կոմպրոմիսայի՞ն ես կառուցում։

-Իդեալական տղամարդ կամ կին չկա, ես դա միշտ հասկացել եմ։ Ես երբեք չեմ կարծել, որ միայնակ կմնամ, ես մտածում եմ, որ մարդը կարող է 60 տարեկանում հանդիպի իր կեսին, բայց կհանդիպի։ Ես երբեք չեմ կոմպլեքսավորվել իմ տարիքից և նման խնդիր չեմ ունեցել։

-Դու հանրությանը հայտնի ես որպես ավելի բաց կերպար։ Ինչպե՞ս է կողակիցդ վերաբերում քո կարիերային։

-Շատ լավ։ Նա ինձ պես բաց անձնավորություն է, մենք երկուսս էլ և՛ լուրջ ենք, և՛ սիրում ենք արվեստը։ Նա ընդունում է, այն, ինչ ես անում եմ և չի ասում՝ սա չհագնես, սա փակի, սա կարճ է։ Վահագնը շատ ժամանակակից է։ Մենք վստահ ենք իրար վրա։

-Երևի դու էլ կխոստովանես, որ այն փուլում, երբ անձնական կյանքումդ փոփոխություն եղավ քո, մասին խոսվեց այնքան, որքան երբևէ չէր խոսվել։ Այս անգամ էլ հանդիպեցի մեկնաբանությունների, որ հենց քո մասին դադարում են խոսել, անձնական ինտրիգ ես ստեղծում, որպեսզի քո մասի նորից խոսեն։

-Չէ (ծիծաղում է), ես դա չեմ պլանավորում, ուղղակի այդպես է ստացվել։ Հիմա էլ 2 տեսահոլովակ ունեմ, որոնք կներկայացնեմ իմ հանդիսատեսին։

Ժողովրդին միշտ ավելի հետաքրքիր է անձնական կյանքը։ Այս անգամ էլ  Ֆեյսբուքում կարգավիճակս փոխեցի ու բոլորը սկսեցին գրել։  Ժողովորդը շատ լավ ընդունեց, իհարկե, կային նաև բացասական կարծիքներ, բայց դա բնական է։ Ավելի շատ դրական էին արձագանքները։

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն Մանվելյան