Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Սիդնեյի օպերային թատրոնում
ՄՇԱԿՈՒՅԹ
Ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Սիդնեյի օպերային թատրոնում ելույթ կունենա Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երաժիշտը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Համերգները տեղի կունենան մայիսի 4-ին, 6-ին և 7-ին:
sydneyoperahouse.com-ը տեղեկացնում է, որ համերգային ծրագրերում ընգրկված են Չայկովսկու, Շոստակովիչի և Ստենհոուպի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը կներկայացնի վերջինիս Թավջութակի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտականդպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի ևդիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: «Վաշինգտոն պոստ» թերթը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ովներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ. նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»:




















































