Հայ գիտակները Բաթումի ինտելեկտուալ խաղերի առաջնությունում հաղթել են ադրբեջանցիներին
ՍՊՈՐՏՀայ գիտակների «ՆՈՒԻԽ» թիմը հաղթող է ճանաչվել Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության «Բրեյն Ռինգ» խաղում: Հայ գիտակների թիմը եզրափակիչում հանդիպել է ադրբեջանական «Բակինսկայա ժեմչուժինա» թիմին՝ հաղթանակ տոնելով վերջինիս նկատմամբ:
Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանը ներկայացնող 8 թիմ՝ «Պերեզագրուզկա», «ՆՈՒԻԽ», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ»:
Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների մոտ 50 թիմ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



