Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական թեստ. ինչ է պատմում Ձեր ծննդյան ամսաթիվը Ձեր մասին

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, Դուք N 1-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին, Դուք N 2-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին, Դուք N 3-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 4-ին, 13-ին, 22-ին, 31-ին, Դուք N 4-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 5-ին,14-ին, 23-ին, Դուք N 5-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 6-ին,15-ին, 24-ին, Դուք N 6-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 7-ին,16-ին, 25-ին, Դուք N 7-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 8-ին,17-ին, 26-ին, Դուք N 8-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 9-ին,18-ին, 27-ին, Դուք N 9-ն եք:

1

Դուք խելացի եք, ուղղախոս, զվարճալի, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ, զայրացկոտ և ինքնավստահ: Այս ամսաթվերին ծնվածները հաճախ դառնում են հայտնի մարդիկ և իշխանության ներկայացուցիչներ: Դուք ձգտում եք անկախ լինել, երբեք չեք ցանկանում հնազադվել այլոց և լինել այլոց ենթակայութան ներքո:

Դուք հավանաբար կսիրահարվեք երիտասարդ հասակում, սակայն կամուսնանաք ավելի հասուն տարիքում: Դուք հաճախ եք խնդիրներ ունենում այն մարդկանց հետ, ում տեսակետները հակասում են Ձեր տեսակետներին: Վաղ թե ուշ Դուք Ձեր թշնամիներից վրեժ եք լուծում: Դուք տաղանդավոր ու դրական անձնավորություն եք և նվաճում եք մարդկանց հարգանքը: Այնուամենայնիվ, Ձեր կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն արատավորել Ձեր անունը: Ձեր խելքը և պահվածքը  կհարուցի որոշ մարդկանց նախանձն ու ատելությունը: Դուք սքանչելի կին/ամուսին և հրաշալի երեխաներ կունենաք: Ձեզ խորհուրդ է տրվում զույգ կազմել 4,6,8, 3,5 կամ 7 համարի հետ:

  2

Դուք միշտ կվայելեք շրջապատի սերն ու բարեհաճ վերաբերմունքը: Դուք շատ երազկոտ, անվստահ ու անկանխատեսելի մարդ եք: Ժամանակի ընթացքում Դուք փոխվում եք և հարմարվում նոր պայմաններին: Դուք մի փոքր եսասեր եք: Աչքի եք ընկնում արվեստի ոլորտում ունեցած տաղանդով և ճարտար լեզվով:  Քանի որ Դուք շատ հակասական եք, Դուք կարող եք դառնալ հաջորդ Մահաթմա Գանդին, ով սեր ու խաղաղություն է բերում իր հետ կամ Հիտլերը, ով ցանկանում է ոչնչացնել մարդկությանը և խաթարել խաղաղությունը:

Դուք ջերմեռանդ հավատացյալ եք, և Ձեր հավատքն օգնում է Ձեզ ավելի ուժեղ լինել: Դուք կարողանում եք կանխատեսել, թե ինչ է պատահելու ապագայում: Հավանական է, որ Դուք արվեստի մարդ դառնաք: Սիրային հարցերում Դուք դժվարությունների կբախվեք: Նախքան ամուսնանալը հնարավոր են անհաջող ավարտով սիրավեպեր: Ամուսնությունից հետո Դուք պատրաստ կլինեք զոհաբերության գնալ հանուն ընտանիքի: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 5 և 9 համարները:

3

Դուք եսասեր, բայցև կրոնապաշտ անձնավորություն եք: Կայնքի վաղ շրջանում հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք կարողանում եք ազդեցիկ ելույթներ ունենալ և բոլորին հմայել Ձեր ուրախ ու գեղեցիկ դեմքով: Ուր էլ որ գնաք, Դուք միշտ հասնում եք Ձեր ուզածին: Դուք ծնված օրից ցանկացել եք ջանասիրաբար աշխատել բարձունքների հասնելու համար: Ձեզ ոչինչ հենց այնպես չի տրվում: Դուք հաճախ օրինակ եք ծառայում մյուսների համար:
Ձեզ հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն երբ Դուք ինչ-որ մեկի հավանում եք, նրա հետ ամուր ընկերական հարաբերությունների մեջ եք մտնում: Ձեր կյանքը լի է անհանգստություններով ու խնդիրներով, սակայն դրանք երկար չեն տևի: Դուք լավ ընտանիք ու հրաշալի երեխաներ կունենաք: Դուք չափից ավելի շատ կարևորություն եք տալիս փողին ու նյութական արժեքներին, սակայն միաժամանակ ազատասեր եք, նպատակասլաց ու հույս եք տալիս բոլորին: Ձեզ խորհուրդ չի տրվում զույգ կազմել ամսի 21-ին ծնվածների հետ: Դուք կարող եք լավ ընտանիք կազմել 1, 3, 5, 6 և 9 համարների հետ:

4

Դուք շատ համառ ու աշխատասեր անձնավորություն եք, սակայն կյանքի կարևոր հարցերում Ձեր բախտն այնքան էլ չի բերում: Դուք կոպիտ եք արտահայտվում, ինչը շատերին վանում է Ձեզնից: Դուք ժամանակ առ ժամանակ տհաճություն եք պատճառում մարդկանց, սակայն հաճախ նաև օգնում եք նրանց լուծել իրենց խնդիրները:  Եթե Դուք աղջիկ եք, Դուք ուսումնատենչ եք և մեծ սեր եք տածում արվեստի հանդեպ: Եթե Դուք տղա եք, Դուք շատ զվարճասեր եք ու ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղջիկների հետ:

Հավանական է, որ Ձեր ընկերները խլեն Ձեր ժամանակը և վատնեն Ձեր գումարը, իսկ Դուք մնաք ձեռնունայն ու չիմանաք՝ ինչ անել: Զգո՛ւյշ եղեք: Դուք չափից ավելի շռայլ եք: Դուք միշտ պատրաստակամ եք օգնության ձեռք մեկնել Ձեր ընտանիքին ու ընկերներին: Դուք հաճախ եք հիասթափվում կյանքի դժվարությունների պատճառով: Այնուամենայնիվ, ընտանեկան կյանքում Դուք բավականին հաջողակ եք լինելու: Դուք ընտանիքի հոգատար հայր/մայր կլինեք: Ընտանիք կազմելու համար Ձեզ համապատասխանում են 1, 8, 5, 6 և 7 համարները:

5

Դուք կարող եք շփման եզրեր գտնել անգամ Ձեր թշնամիների հետ և առաջ տանել Ձեր գործերը: Դուք գործնական մտածելակերպ ունեք, սակայն հաճախ որոշումներ եք կայացնում պահի ազդեցության տակ: Դուք անում եք այն ամենը, ինչ Ձեր սիրտն է ուզում: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները մշտապես զգում են Ձեր աջակցության կարիքը: Դուք աչքի եք ընկնում հումորի զգացումով: Դուք մի քանի սիրավեպեր կունենաք, իսկ երբ վերջապես ամուսնանաք, մի փոքր եսասեր կդառնաք: Հնարավոր է, որ ամուսնանալուց հետո դավաճանեք Ձեր երկրորդ կեսին: Ամեն ինչ դեռևս Ձեր ձեռքում է, և այս սցենարից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելի հավատարիմ դառնալ: Դուք ազատասեր ու հետաքրքրասեր մարդ եք, ով շարունակ ձգտում է ուսումնասիրել շրջակա աշխարհը: Դուք սեփական փորձով եք սովորում ճիշտն ու սխալը: Ձեզ ամենից ավելի համապատասխանում են 1, 2, 9, 6 և 8 համարները:

6

Դուք ծնված եք կյանքը վայելելու համար, սակայն հարկ եղած դեպքում Դուք կարող եք ամոքել Ձեր սիրելիների վերքերը և ինքնամոռաց հոգ տանել նրանց մասին: Դուք հաջողակ կլինեք թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային ասպարեզներում: Առհասարակ Դուք հաջողակ ու տաղանդավոր անձնավորություն եք: Ձեր բարեսրտությունը դրսևորվում է միայն այն անձանց հանդեպ, ում Դուք սիրում ու հարգում եք: Ձեզ բուռն սիրային արկածներ են սպասվում: Հակառակ սեռի ներկայացուցիչները պարզապես խենթանում են Ձեզ համար: 6 համարի աղջիկները սովորաբար վաղ տարիքում են ամուսնանում: Նույնը չի կարելի ասել տղաների մասին: Նրանք լիուլի վայելում են իրենց երիտասարդությունը տարբեր աղջիկների հետ և ամուսնանում հասուն տարիքում: Դուք հաջողակ ամուսնական զույգ կկազմեք 1, 6, 9, 4 կամ 5 համարի հետ:

7

Դուք կարող եք ցանկացած մարդու գերել Ձեր հմայքով: Դուք իրատես, ինքնավստահ, շփվող, ուրախ ու տաղանդավոր անհատ եք: Ձեր հիմնական թերությունն այն է, որ Դուք չափազանց տաքարյուն եք: Դուք շատ եք կարևորում ընտանիքի դերը և պատրաստ եք հանուն ընտանիքի ինքնազոհաբերության գնալ: Ամուսնական կյանքում հնարավոր են որոշակի դժվարություններ: Այս ամսաթվերին ծնվածներից քչերին է հաջողվում անհոգ ու երջանիկ ընտանիք կազմել: Բանն այն է, որ Դուք շատ բծախնդիր եք, և Ձեզ դժվար է գոհացնել: Ձեզ ամենից համապատասխան են  1, 2 և 4 համարները:

Դուք շատ ուժեղ անհատականություն եք: Հավանական է, որ Դուք դեռևս վաղ տարիքից տառապանքների միջով անցնեք: Հնարավոր է, որ զանազան խոչընդոտների պատճառով Դուք զրկվեք Ձեր ուսումը շարունակելու հանարավորությունից: Սակայն Դուք կյանքից դասեր կքաղեք և սեփական կենսափորձով կլրացնեք ուսման պակասը: Դուք պատրաստ եք պայքարել հանուն արդարության ու մահանալ պատերազմում: Դուք մի քանի ընկերներ ունեք, սակայն բնույթով միայնակ անձնավորություն եք: Այնուամենայնիվ, Դուք պատրաստակամ եք Ձեր ուժերի ներածին չափով աջակցել Ձեր մերձավորներին: Հենց որ ամուսանանաք, բախտը Ձեզ կժպտա, և Ձեր խնդիրները  կլուծվեն: Դուք կարգապահ, համառ ու խիզախ մարդ եք: Բնավորության այս գծերի շնորհիվ Դուք ի վերջո հաջողության կհասնեք: Ձեզ խորհուրդ է տրվում ամուսնանալ 1, 4, 5 կամ 8 համարի հետ:

9

Ձեր կյանքի ճանապարհը խորդուբորդ է: Այս ամսաթվերին ծնվածները սովորաբար ընտանեկան խնդիրներ են ունենում մանկական հասակում:  Դուք հարգված եք Ձեր շրջապատում: Դուք խիզախորեն եք հաղթահարում բարդությունները և պատվով դուրս գալիս ցանկացած փորձությունից: Սիրային հարցերում դժվարությունները Ձեզնից անպակաս են, սակայն Դուք ի վերջո երջանիկ ընտանիք կկազմեք: Դուք ասես ծնված լինեք դժվարություններ հաղթահարելու ու բարձունքներ նվաճելու համար: Դուք շատ իմաստուն, համբերատար, մարդասեր ու գթառատ անձնավորություն եք: Դուք դեմ եք ցանկացած կանխակալ վերաբերմունքի և պայքարում եք խտրականության դեմ: Դուք Ձեր բնույթով այնպիսի անձնավարություն եք, որը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատերի համար: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 3, 5, 6 և 9 համարները:

Հորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր