Հայաստանում մայիսը տեղումնառատ է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքում մայիսին տեղումները և ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում՝ առանց շեղումների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մենք սպասում ենք այնպիսի մայիս, որը համահունչ է մեր երկրի կլիմայական պայմաններին՝ առանց շեղումների»,- նշեց Սուրենյանը:
Նա հավելեց, որ մայիս ամիսը տեղումնառատ է լինելու: «Հանրապետության տարածքում մայիսն ամենախոնավ ամիսն է տարվա մեջ: Եվ եթե այդ տեղումները կանխատեսում ենք նորմայի սահմաններում, նշանակում է, որ բավականաչափ տեղումներ են լինելու, որովհետև մայիսին տեղումների նորմաները բավականին մեծ են»,- մանրամասնեց Սուրենյանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



