Հալեպում ծայրահեղականների կողմից հիվանդանոցի գնդակոծման հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն երեք մարդ Է զոհվել Հալեպում ծայրահեղականների կողմից հիվանդանոցի հրթիռակոծման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սիրիայի հեռուստատեսությանը:
Նրա տվյալներով՝ «առնվազն երեք մարդ Է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել ծայրահեղական խմբավորումներից մեկի կողմից Հալեպ քաղաքի «Էդ Դաբիտ» հիվանդանոցի վրա արձակված հրթիռի հետեւանքով»: Բոլոր զոհվածները կանայք են: Ըստ այլ տվյալներով, որոնք տրամադրել են աշխարհազորայինները, հիվանդանոցում առնվազն տասը մարդ Է զոհվել:
Նշվում Է, որ հրթիռակոծման հետեւանքով հիվանդանոցը «գրեթե ամբողջությամբ ավերված Է»:
Նաեւ տեղեկացվում Է, որ «Էդ Դաբիտը» դարձել Է Հալեպի հինգերորդ հիվանդանոցը, որը զինյալների ջոկատների կողմից հրթիռակոծման Է ենթարկվել վերջին մի քանի ժամվա ընթացքում: Իսկ ընդամենը ահաբեկիչների կողմից Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծումների հետեւանքով զոհվել են առնվազն 25 խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



