Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե բանակը ցանկանում է`ավելորդ չխոսեն, պետք է ինքն անընդհատ խոսի. փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը քառօրյա պատերազմի ընթացքում հայկական լրատվադաշտի աշխատանքը գնահատում է լավ ու համակարգված: Սակայն դրանից հետո, ըստ նրա, մի քանի բացեր ու սխալներ առավել ակնհայտ դարձան: «Չորս օրվա ընթացքում բոլորը շատ լավ աշխատեցին, ավելորդ բան չէր գրվում: Մարդիկ էլ, ովքեր թուլություն ունեն ամեն ինչ սոցիալական ցանցերում տարածելու, իրենց զուսպ պահեցին: Բայց մի քանի սխալ, այուամենայնիվ, ի հայտ եկավ: Առաջինը, որը մեր տեղեկատվական դաշտում ահռելի մեծ քանակի կայքեր կան, որոնք ոչ թե լրատվամիջոց են, այլ հարթակներ, որոնք գովազդների վրա աշխատելու խնդիր ունեն: «Միջին հայը» չի տարբերում դա, բայց շատ կարևոր է, որ մարդիկ սկսեն տարբերել լրատվամիջոցը որոշակի հարթակից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սամվել Մարտիրոսյանը: Անդրադառնալով «Շտապ տարածել, քանի չեն ջնջել» վերնագրով նյութերին` Սամվել Մարտիրոսյանը նկատեց, ոչ իրեն հարգող ոչ մի լրագրող նմանատիպ բան չի գրի, հետևաբար, մարդիկ պետք է քննադատաբար մոտենան նման բովանդակությանը, չկարդան ու չտարածեն:

Հաջորդ խնդիրը, որի մասին բարձրաձայնեց փորձագետը, որոշակի փուլում Զինված ուժերի կողմից մանրամասն տեղեկատվություն հաղորդելու սահմափակումն է, ինչը, սակայն, համատեղելի չէ մարդկանց հոգեբանական վիճակի հետ, քանի որ վերջիններս շարունակում են հետաքրքրված մնալ սահմանային իրավիճակով: «Եթե բանակը ցանկանում է, որ ավելորդ բաներ չխոսվի, պետք է ինքն անընդհատ խոսի: Տեղեկատվական վակուում է առաջանում, ու մարդիկ ուզում են դա ինչ-որ կերպ լրացնել, սկսում են տարատեսակ ինֆորմացիայի հավատալ»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը խնդրահարույց է համարում արտասահմանյան մամուլի հետ Հայաստանի աշխատանքը` նշելով, որ  այն իմպուլսիվ է, ոչ հետևողական: «Մեզ մոտ դրսի լրագրողների հետ անընդհատ աշխատելու դրվածք չկա: Հիմա Ադրբեջանում լրիվ ուրիշ մարտավարություն են ընտրել, փորձում են զոհի դերում հանդես գալ, դրսից լրատվամիջոցներ են բերում ու տանում իրենց սահմանային գյուղերը, ցույց են տալիս, որ կան ավերածություններ և այլն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատերազմական ու լարված իրավիճակներում ճիշտ աշխատանքի սկզբունքներին, ապա Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` կարևոր է, որպեսզի լրագրողական համայնքն ու զինվորակնները միասին նստեն ու լուծում գտնեն: «Երբ պատերազմական իրավիճակում ես, այդ թեմայով սկսում են զբաղվել մեծ թվով լրագրողներ, այստեղից հարց է առաջանում` լրագրողը ինչը հրապարակի, ինչը ոչ: Չկա մի տեղ, որ մտնեք, կարդաք ու իմանաք ինչպես լուսաբանել, ինչը չլուսաբանել: Այս առումով կա հրատապ խնդիր, որ լրագրողները ուղեցույց ունենան»,-նշեց Մարտիրոսյանը`  հավելելով, որ այս գործում անհրաժեշտ է`լրագրողական համայնքն իր իրավունքները պաշտպանի, քանի որ միայն բանակը չպետք է որոշի ինչը հրապարակել, ինչը` ոչ:

 

Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթից