Հայտնի Է դարձել, թե աշխարհի որ վայրում են գործում ամենավտանգավոր ծովահենները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳվինեական ծոցը ծովահենների աճող ակտիվության ու նրանց կողմից կիրառվող բռնությունների պատճառով աշխարհի ամենավտանգավոր վայրն Է դարձել ծովագնացների համար, ինչի մասին վկայում Է Oceans Beyond Piracy ամերիկյան կազմակերպության զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշվում Է զեկույցում, ավելի վաղ ծովահեններն առավելապես ձգտում Էին զավթել նավթատար նավեր՝ դրանց բեռի պատճառով, բայց նավթի գների անկումից հետո նրանք սկսել են մարդկանց առեւանգել փրկագին ստանալու համար:
Ատլանտյան օվկիանոսի Գվինեական ծոցը ողողում Է Կոտ դ՛Իվուարի, Գանայի, Տոգոյի, Բենինի, Նիգերիայի եւ Կամերունի ափերը:
Մինչդեռ Աֆրիկայի արեւելյան ափի սոմալացի ծովահեններն արդեն առաջվա սպառնալիքը չեն ներկայացնում շնորհիվ միջազգային ռազմածովային ուժերի գործողության:
2015 թվականին սոմալացի ծովահանները ոչ մի առեւտրային նավ չեն զավթել:
Ինչպես ապրիլի վերջին հայտնել Է Միջազգային ծովային բյուրոն, տարեսկզբից Արեւմտյան Աֆրիկայի ափերի մոտ առեւանգումների զոհ Է դարձել 44 ծովագնաց:
Դրա հետ մեկտեղ աշխարհում ծովահենության մակարդակն ընկնում Է. 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել Է ծովահենության եւ զինված կողոպուտի 37 դեպք, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում տեղի Է ունեցել 54 նման միջադեպ:



