Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինսկի խմբի նոր առաքելությունն է չհարձակման մասին պայմանագիր առաջարկելը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալված է: Երբ կրակում են միմյանց վրա և սպանում, այլևս չեն բանակցում: Կապ չունի՝ դա Արցախյան հակամարտությո՞ւնն է, թե՞ մարդկանց միջև սովորական ինչ-որ կռիվ: Երբ գործի են դրվում բռունցքները, այլևս չեն խոսում, այլ հարվածում են: Խոսում են կռիվը դադարեցնելուց հետո միայն:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած նոր պատերազմը վկայեց հետևյալը. 22 տարի շարունակ հակամարտության կարգավորման բոլոր առաջարկները եղել են անօգուտ, իսկ միջնորդների խաղաղասիրական ջանքերը` անպտուղ: Անիմաստ է այլևս քննարկել որևէ լուծման առաջարկ` լինի փուլային, թե փաթեթային տարբերակը, «ընդհանուր պետության» մոդելը, թե Մադրիդյան սկզբունքները կամ Կազանի փաստաթուղթը: Դրանք այլևս պատմություն են և հարկ է ուղարկել արխիվ:

Մինսկի խմբի միջնորդների այդ առաջարկները վերաբերել են այն իրավիճակին, երբ դեռ չէր սկսվել նոր պատերազմ: Նոր արյունահեղությունը կամա թե ակամա փոխել է իրավիճակը: Այժմ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, խնդիր ունեն ոչ թե առաջարկել լուծման ինչ-որ տարբերակներ, (թե քանի շրջան հայկական կողմը պետք է զիջի, իսկ Ադրբեջանը Արցախի ինչ կարգավիճակի հետ պետք է համաձայնի, քանի որ կողմերից ոչ մեկը դրանցից ոչ մեկն էլ չի պատրաստվում անել), այլ ձեռնարկել նոր բռնկված պատերազմը դադարեցնելու քայլեր:

Վերադառնալ նախկին ստատուս քվոյին այլևս անհնար է, քննարկել նախկին բանակցային փաթեթները ևս անիմաստ է: Դրանք պետք է կանխեին պատերազմը, բայց չկանխեցին: Հետևաբար, միջնորդներն այսօր ունեն սոսկ մեկ առաքելություն` ստիպել Ադրբեջանին դադարեցնել պատերազմը և հարգել 1994-1995թթ. զինադադարի պայմանագիրը: Հայաստանն այդ զինադադարին հավատարիմ լինելու մասին բազմիցս է արտահայտվել: Այն իրավաբանորեն դեռ ուժի մեջ է, հետևաբար ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո մեխանիկորեն պետք է պահպանվի:

Իսկ դրանից հետո միջնորդների հիմնական առաքելությունն է դառնալու ևս մեկ նոր պատերազմը կանխելը: Ալիևը որերորդ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմ չի ցանկանում, որ ցանկանում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման մասին նույնպես բազմիցս է արտահայտվել: Շատ բարի, ուրեմն հարգեք ձեր ժողովուրդներին և ստորագրեք համապատասխան փաստաթղթի տակ, որ պարտավորվում եք չհարձակվել և ուժ չկիրառել: Եթե կողմերն իսկապես անկեղծ են այդ հարցում, ապա մնում է անել հետևյալը.

1. Դադարեցնել ռազմական գործողությունները` վերականգնելով զինադադարի պայմանագրի գործողությունը:

2. Հիմք ընդունելով զինադադարի պայմանները` կնքել չհարձակման մասին եռակողմ պայմանագիր:

Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղություն, իսկ Հայաստանն ու Արցախը պատրաստ են անվտանգության երաշխիքների պարագայում շարունակել խաղաղ բանակցային գործընթացը, ապա մեկընդմիշտ պետք է հրաժարվեն պատերազմի միջոցով խնդիրը լուծելու գաղափարից: Որպեսզի դա չլինի սոսկ կենաց, այդ համաձայնությունը պետք է ամրագրվի պայմանագրով, իսկ չհարձակման մասին պայմանագրի կատարման երաշխավոր պետք է կանգնեն Մինսկի խմբի համանախագահները:

Պատերազմը դադարեցնելու, կանխելու և խաղաղ գործընթացին վերականգնելու այլ խաղաղ տարբերակ այս պահին պարզապես չկա: Երբ կողմերը պայմանագրով պարտավորվեն զենք չկիրառել և չհարձակվել միմյանց դեմ, արդեն իսկ կկենսագործվի երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Բացի դրանից` պայմանագիրը կլինի կողմերի միջև վստահության վերականգնման լուրջ գործիք, քանի որ միմյանց և միջազգային հանրության հանդեպ ձեռք են բերում կոնկրետ պարտավորություններ, ամրագրվում են կոնկրետ երաշխիքներ:

Չհարձակման մասին պայմանագիրը խախտողի համար պետք է նախատեսվեն միջազգային պատժամիջոցներ` սկսած տնտեսականից, վերջացրած ռազմաքաղաքականով: Դրանք կարող են կիրառել հենց միջնորդները, որոնք երաշխավոր են կանգնում: Դրանով իսկ կլուծվի նաև «միջազգային հանրության անատամ, անհասցե հայտարարությունների» խնդիրը, որից դժգոհում են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, այսինքն` իրավական մեխանիզմը կսկսի գործել:

Միայն դրանից հետո կարելի է բանակցել իրավական մյուս խնդիրների` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի շուրջ: Առանց պատերազմի սպառնալիքի չեզոքացման բանակցային գործընթացն անհնար է: Ապրիլյան պատերազմը դրա ցայտուն վկայությունն է: Չհարձակման մասին պայմանագիրը չի պարունակում հակամարտության լուծման ինչ-որ տարբերակ, այն ընդամենը արձանագրում է կողմերի կամքը և պարտավորությունը խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Եվ այն կողմը, որը հրաժարվում է նման պայմանագրից, դրանով իսկ փաստում է, որ ագրեսոր է և պատերազմ է ցանկանում` լինի դա հայկական, թե ադրբեջանական կողմը: Ուզո՞ւմ եք պատերազմով հարցը լուծել, այդ դեպքում պատերազմով լուծեք` մինչև կողմերից մեկի ամբողջական կապիտուլյացիա: Հայկական կողմին պատերազմը բացարձակապես շահեկան չէ, պատերազմով հարցը լուծելու մասին խոսում է միայն Բաքուն: Դե, լուծեք: Բայց Ադրբեջանը դա էլ չի անում: Շատ դժվար է ապրիլի 2-ին սանձազերծած պատերազմը լայնամասշտաբ անվանելը: Այդպես հող չեն գրավում:

Այս տարօրինակ, տեղային պատերազմից կարելի է եզրակացնել, որ Ալիևը խաբում է սեփական ժողովրդին: Իսկ չհարձակման մասին պայմանագրից հրաժարվելն էլ կնշանակի, որ Բաքուն իրականում չի ցանկանում, որ հարցը վերջնականապես լուծվի` ո´չ խաղաղ ճանապարհով, ո´չ պատերազմով: Իր ներկա քաղաքականության շարունակմամբ Ալիևի իշխանությունը կհավերժացնի ստատուս քվոն, այլ ոչ թե կփոխի այն, ինչի մասին անդադար խոստանում է սեփական ժողովրդին:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան

Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով